Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ: Այս մասին տեղեկանում է վարչապետի որոշումից: Նշվում է, որ նախարար Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը դեկտեմբերի 1-2-ը կգործուղվեն Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: