ԱԱ-2022-ի H խմբի 2-րդ տուրում մրցեցին Հարավային Կորեայի և Գանայի հավաքականները։
Գանացիները հաղթեցին 3։2 հաշվով։ Աֆրիկյան հավաքականից դուբլի հեղինակ է դարձել Կուդուսը, մեկ գոլ էլ խփել է Սալիսուն։ Հարավկորեացիների կազմում դուբլ է ձևակերպել Չո-Գուե Սունգը։
Այսպիսով, Գանան 3 միավոր վաստակեց, Հրվ․ Կորեան մնաց 1 միավորով։ Խմբի մյուս խաղում կայանալու է Պորտուգալիա — Ուրուգվայ մրցավեճը։