Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից տպավորված չեմ, մինչև կոկորդ կուշտ ենք քնարական զեղումներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ՝ հատկապես այն դիսկուրսի պայմաններում, թե Արցախը ուզու՞մ է միավորվել Հայաստանին, թե լինել անկախ։

-Եթե անկեղծ ասեմ, Ռուբեն Վարդանյանի այդ հարցազրույցից տպավորված չեմ։ Իրավիճակն այնպիսին է, որ նախ պետք է Արցախի սուբյեկտությունը վերահաստատվի։ Գերխնդիրը դա է, մնացածը կամ ոչ կոմպետենտություն է, կամ՝ ընդամենը, քնարական զեղում, ինչից մենք մինչև կոկորդ կուշտ ենք։

-Նա նաև նշում է, որ Արցախի անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։ Իսկ Ստեփանակերտը իր հստակ ձևակերպած պահանջները միջազգային հանրությանը ներկայացրե՞լ է, կա՞ նման անհրաժեշտություն։

-Նման հայտարարություններ անելիս պետք է գերզգույշ լինել։ Մենք 1991-ի իրավիճակում չենք, աշխարհն էլ այն չէ։ Այսօր շատ փխրուն կայունության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այլ դերակատարներ, կարծում եմ, չեն լինելու։ Բոլոր ծրագրավորումները պետք է արվեն այդ հաշվարկով։

-Արցախի ԱԺ նախագահը հայտարարում է, որ Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբ կա՞, ինչու՞ շարունակել կառչած մնալ մի ձևաչափից, որը չի աշխատում, այլընտրանքային տարբերակներ չկա՞ն։

Չէի ցանկանա մեկնաբանել Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը, բայց քանի որ տեսլական ներկայացնելիս նա մասնավոր կարծիք չէ, որ արտահայտել է, ասեմ․ Մինկի խմբի համանախագությունը չի գործում 2016-ի քառօրյա պատերազմից ի վեր։ Այդ ձևաչափը չի վերականգնվելու։ Դա, իհարկե, չի նշանակում, թե պաշտոնական Ստեփանակերտը ԵԱՀԿ-ի հետ անելիք չունի, բայց դա արդեն մասնագիտական քննարկման հարց է։

-Արցախում տեսանելի ապագայում սահմանադրական փոփոխություններ տեղի չեն ունենալու, միևնույն ժամանակ Ռուբեն Վարդանյանը կառավարության ողջ կազմն իր ցանկությամբ նշանակումներ է անում։ Այս փոփոխությունները ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս փուլում, ինչ մտահոգություններ ու խնդիրներ կարող են առաջանալ, եթե իսկապես իրականությանը համապատասխանեն տեղեկությունները, որ, օրինակ, ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու է Վարդան Օսկանյանը, որի վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ ակնհայտ է։

-Ռուբեն Վարդանյանը որպես պետնախարար նշանակումներ անելու սահմանադրական լիազորություն չունի։ Կառավարության անդամին ազատում և նշանակում է նախագահը։ Այլ բան է, որ պետնախարարը կարող է ներկայացնել իր նախընտրած թեկնածուին։

Եթե Վարդան Օսկանյանը կամ Արա Այվազյանը պահանջված են որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, ապա խնդիր չեմ տեսնում։ Իսկ եթե իրավիճակն այնպես է ընկալվում, ինչպես ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը ձևակերպեց օրերս, թե Արցախում հաջողելու դեպքում Ռուբեն Վարդանյանը կլինի Հայաստանի հաջորդ իշխանություն, ապա մտահոգության տեղ, իրոք, կա։ Բայց կանխակալ և վաղաժամ ենթադրություն չեմ անի։ Անձնապես հույս ունեմ, որ Վարդան Օսկանյանի պարագայում պաշտոն ստանձնելու միակ մոտիվը դիվանագիտական հմտությունները բարդագույն իրավիճակից ելքին անկեղծորեն ծառայեցնելը  պիտի լինի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում