Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու:
Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:
Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:
Կրակը դեռ չի հաջողվել մարել:
BREAKING: #BNNTurkey Reports
A chemical plant in #Pamukkale, #Denizli province, #Turkey, near a busy highway, is on fire, with explosions heard. pic.twitter.com/ZJRVdMRvTS
— Gurbaksh Singh Chahal (@gchahal) November 28, 2022