Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ալիևի հետ ընդդեմ Ֆրանսիայի՞

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի Բաքու այցի ընթացքոււմ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ: Դրանում կա ուշագրավ խոսք այն մասին, որ Ռիքերը ընդգծել է պետքարտուղար Բլինքենի միտքը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է: Այդ միտքը իհարկե հնչում է ոչ առաջին անգամ, սակայն Ալիևի հայտարարությունից հետո, որ Ֆրանսիան չի կարող լինել կարգավորման միջնորդ, ինչպես նաև Ֆրանսիայի մասնակցությամբ ձևաչափով Բրյուսելում հանդիպելուց հրաժարվելուց հետո, ուղիղ բանակցության մասին «ամերիկյան միտքը» հնչում է «նորովի»: Եվ առաջացնում է հարց, թե արդյո՞ք դա չի նշանակում Ֆրանսիայի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման «խրախուսում»: Այդ իմաստով հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Երևան և Բաքու, կողմերին հորդորելով մնալ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցության ընթացքին հավատարիմ, պահել թափը:

Ռիքերի ադրբեջանական այցն ու հայտարարությունն էլ ավելի ուշագրավ են դառնում ԵՄ ներկայացուցիչ Կլաարի գրառման ֆոնին, որ Բաքու այցից մի քանի օր անց նա անում է Թվիթերում: Կլաարը Բաքվում էր նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 26-ին անելով այդ այցի վերաբերյալ թվիրթերյան գրառում, որպես եզրահանգման կետերից մեկը նա նշում է ԵՄ կամ այսպես ասած բրյուսելյան ձևաչափին Ալիևի հավատարմության մասին: Իսկ դա ևս առաջացնում է հարց՝ Կլաարը խրախուսու՞մ է դեկտեմբերի 7-ի հանդիպման առնչությամբ Ալիևի մոտեցումը, ԵՄ-ն է՞լ դժգոհ է այն հանգամանքից, որ Ֆրանսիան փորձում է միջամտել ու եռյակը դարձնել քառյակ: ԵՄ դժգոհությունն այդ առնչությամբ զարմանալի էլ չէ թերևս, հաշվի առնելով այն ռազմավարական խնդիրները, որ կան Ֆրանսիայի ու եվրոպական քաղաքականության միջև և որոնք արտացոլված են նաև Սենատի հայտնի բանաձևի տողատակերում: Համենայն դեպս, առայժմ թե ԱՄՆ, թե ԵՄ արձագանքը Ֆրանսիայի հանդեպ ալիևյան դեմարշին, նվազագույնը բազմիմաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում