ԱԱ-2022-ի G խմբի 2-րդ տուրում մրցեցին Կամերունի և Սերբիայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Հանդիպման 29-րդ րոպեին Կաստելետոն առաջ է մղել կամերունցիներին, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պավլովիչը և Միլինկովիչ-Սավիչը առավելությունը բեկեցին սերբերի կողմը։ 53-րդ րոպեին Միտրովիչը նաև մեծացրեց առավելությունը։ Սակայն 3 րոպեների ընթացքում Կամերունի ընտրանին հավասարեցրեց հաշիվը․ 63-րդ րոպեին Աբուբակարը 2-րդ գոլը խփեց, 66-րդ րոպեին Շուպո-Մոտինգը՝ 3-րդ։
Սերբիան և Կամերունն առաջին միավորը վաստակեցին ԱԱ-2022-ում։