ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն այս տարվա հոնվարի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 82 դոլարից։
Մոսկվայի ժամանակով 04:43-ին Brent-ը վաճառվում է մեկ բարելի դիմաց 81,25 դոլարով (-2,86 տոկոս): Միևնույն ժամանակ, WTI տեսակի նավթի ֆյուչերսները 2023 թվականի հունվարի մատակարարումներով նվազել են 3,00 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 73,9 դոլարի։