Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 ֆավորիտները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում վաղը կմեկնարկի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը։ Այս պահին մրցաշարի մասնակից 32 հավաքականներից 1/8-րդ եզրափակչի ուղեգրին հաջողվել է տիրանալ թերևս մեկ հավաքականի։ Խոսքը աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի մասին է, որն ընդգրկված է D խմբում։ Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն առաջին տուրում 4։1 հաշվով Ավստրալիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 2։1 հաշվով առավելության էին հասել Դանիայի նկատմամբ։ Անկախ վերջին տուրում Թունիսի դեմ մրցավեճի արդյունքից, Դիդիե Դաշամի գլխավորած հավաքականը ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ Չնայած տպավորիչ մեկնարկի բուքմեյքերները Ֆրանսիայի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ չեն համարում։ Մասնավորապես, բուքմեյքերները շարունակում են գլխավորիտ ֆավորիտ համարել G ենթախմբում ընդգրկված Բրազիլիային։ Վերջինս առաջին տուրում 2։0 հաշվով առավելության էր հասել Սերբիայի նկատմամբ։

Այսօր կայանալիք երկրորդ տուրի վերջին խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը կմրցի Շվեյցարիայի հետ։ Նշենք, որ առաջին տուրից հետո, Բրազիլիայի աշխարհի չեմպիոն դառնալու համար սահմանված գործակիցը նվազել է։ Եթե մրցաշարի մեկնարկից առաջ Բրազիլիայի մեծ հաղթանակի համար սահմանված էր 5.5, ապա այն վերջին օրերին նվազելով դարձել է 3․7։ Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, որի չեմպիոն դառնալու գործակիցը 6․5 է։ Գլխավոր ֆավորիտներից եռյակից դուրս է մղվել Արգենտինայի ազգային թիմը, որն առաջին տուրում սենսացիոն պարտություն էր կրել, 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Երկրորդ տուրում արգենտինացիները 2։0 հաշվով առավելության էին հասել Մեքսիկայի նկատմամբ, որոշ շափով դուրս գալով ծանր իրավիճակից։ Այնուամենայնիվ, վերջին տուրում Լեհաստանի ընտրանուն պարտվելու դեպքում Լիոնել Մեսին և նրա խաղընկերները դուրս կմնան պայքարից։ Արգենտինայի աշխարհի չեմպիոն դառնալու գործակիցն այս պահին 9 է։ Գլխավոր ֆավորտների հարթակում արգենտինացիները 4-րդ հորիզոնականում են։ Լատինամերկյան հավաքականը երրորդ հորիզոնականը զիջել է Իսպանիային։ Տպավորիչ մեկնարկից հետո մասնագետները Իսպանիայի հավաքականին ընդգրկեցին Մունդիալի գլխավոր ֆավորիտների եռյակում։ Հիշեցնենք, որ E խմբում գտնվող Իսպանիան առաջին տուրում ջախջախիչ 7։0 հաշվով առավելության էր հասել Կոստա Ռիկայի նկատմամբ։ Իսպանացիները երեկ կարող էին ժամանակից շուտ նվաճել 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Գերմանիայի դեմ մրցավեճում Իսպանիան առջևում էր հաշվի մեջ, սակայն խաղավարտին մոտ բունդեսհավաքականին հաջողվեց խփել պատասխան գնդակը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1։1 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մեծ հաղթանակի համար սահմանված է 8 գործակից։ Աշխարհի առաջնության ֆավորիտների հնգյակը եզրափակում է B ենթախմբում ընդգրկված Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը։ Վերջինիս չեմպիոն դառնալու գործակիցը 10 է։ Առաջին տուրում անգլիացիները ցուցադրելով դիտարժան խաղ 6։2 հաշվով առավելության էին հասել Իրանի նկատմամբ։ Երկրորդ տուրում սակայն անգլիացիներին չէր հաջողվել հաղթել ԱՄՆ-ին։ Այս մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար Անգլիայի անհրաժեշտ է վերջին տուրում չպարտվել Ուելսին։ Հաղթանակի դեպքում այս հավաքականը ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի աշխարհի չեմպիոն դառնալու գործակիցը 14 է, իսկ 2018 թվականի աշխարհի առաջնության Բելգիայի հաղթանակի համար սահմանված է 16 գործակից։ Բելգիացիներն առաջին տուրում մեծ դժվարությամբ Կանադային հաղթելուց հետո, երեկ անակնկալ պարտություն կրեցին 0։2 հաշվով զիջելով Մարոկկոյին։

Վերջին տուրում նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Բելգիան ամենայն հավանականությամբ կլքի Մունդիալը։ Իսկ վճռորոշ խաղում Բելգիայի մրցակիցն է լինելու աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան։ Վերջինս առաջին տուրում 0։0 էր խաղալ Մարոկկոյի հետ¸ իսկ երկրորդ տուրում 4։1 հաշվով առավելության հասել Կանդայի նկատմամբ։ Բալկանյան հավակաքանն այժ 4 միավորով գլխավորում է F ենթախումբը։ Ի դեպ, խորվաթների աշխարհի չեմպիոն դառնալու համար սահմանված է 55 գործակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում