Նրա խոսքով՝ սա օբյեկտիվ պատճառներ ունի. «Ի վերջո, մեր կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել է մեր պետությունների անվտանգությանը սպառնացող բացառապես ռազմական սպառնալիքները հետ մղելու համար, այս 20 տարիների ընթացքում տեղի է ունեցել շատ ուժեղ վերափոխում, մենք գնալով վերածվում ենք մեր պետությունների անվտանգության ապահովման համապարփակ հարթակի։ Սրանք ահաբեկչական բնույթի սպառնալիքներ են, սա թմրանյութերի ապօրինի շրջանառություն է, հանցագործություն, այդ թվում՝ ՏՀՏ ոլորտում, այսինքն՝ մեր երկրների փոխգործակցության համակարգերը միաձուլվում են, և դա համապատասխանում է այն հարցին, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք… Այո, մենք դեռ պատրաստ չենք, բայց գնում ենք դեպի դրան»,- ընդգծեց գլխավոր քարտուղարը։