«Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը հայտարարել է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում 7 միլիարդ դոլար է հատկացնելու Աֆրիկային, քանի որ ուկրաինական ճգնաժամը նվազեցնում է մայրցամաք հոսող օգնության ծավալը:
Այդ գումարը, որը 40%-ով ավել է նախորդ չորս տարիների ընթացքում ծախսված գումարից, ուղղված կլինի սովի, հիվանդությունների, աղքատության և սեռային անհավասարության դեմ պայքարի ծրագրերին:
Նիգերիան՝ Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրը, կստանա օգնության ամենամեծ բաժինը։