Գիտնականների մի խումբ պարզել է հայտնի Ջեք Ամենազորի անձը: Ըստ գիտնականների՝ այդ անվան տակ թաքնվում էր գերմանացի Կարլ Ֆայգենբաումը: Ջեք Ամենազորի գործը քննող փորձագետ Թրևոր Մերիոտը կարծում է, որ 200 կասկածյալներից ամենահավանական թեկնածուն հենց Կարլ Ֆայգենբաումն է: Թեպետ Կարլի նկարը չի պահպանվել, սակայն ստացված տեղեկությունների և նկարագրությունների հիման վրա, որ ստացվել են Նյու Յորքի բանտից, որտեղ նա ինչ-որ ժամանակ պահվել է, կազմվել է նրա ֆոտոռոբոտը:
Ֆայգենբաումը 1884 թ. մահվան է դատապարտվել տանտիրուհուն սպանելու համար: Ֆայգենբաումին էին վերագրում նաև Ջեք Ամենազորի կողմից կատարված մի շարք հանցագործություններ, որոնց մասին կան բազմաթիվ ապացույցներ: Նույն կարծիքին է Թրևոր Մերիոտը, որն ասում է, որ Ջեք Ամենազորին վերագրվող բոլոր սպանություններն իրականում կատարել է Ֆայգենբաումը: Այս մասին հաղորդում է BBC-ն: