Սասեքսի դուքս Հարրին և դքսուհի Մեգան Մարքլը առաջադրվել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոբերտ Ֆ. Քենեդու անվան մարդու իրավունքների «Ripple of Hope» մրցանակին՝ ռասիզմի դեմ պայքարում իրենց ջանքերի համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Times-ը։
Ըստ Ռոբերտ Քենեդու հիմնադրամի ներկայացուցիչ Քերի Քենեդիի՝ զույգը «խիզախորեն ընդդիմանում էր բրիտանական թագավորական ընտանիքում ռասիզմին, դեմ էր գնացել դարավոր ավանդույթներին՝ ապացուցելու, որ աշխարհում ռասիզմի համար տեղ չի կարող լինել»: