Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Հայաստանը «վագրային թռիչքի» հերթական «քաղաքական գայթակղության» առաջ

Դրամի արժևորման հետևանքով Հայաստանի տնտեսության արտահանող հատվածը կանգնել է լրացուցիչ բարդությունների առաջ, այն պարագայում, երբ այդ առանց այդ էլ չի եղել առանձնապես հարմարավետ պայմաններում, հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների հանրահայտ խնդիրը:

Ներկայումս, ծանրացել է թե այդ խնդիրը, և թե նաև ծանրությունն ավելացրել է դրամի արժևորումը: Կառավարությունը և Կենտրոնական բանկը ընդունելով խնդիրը, այդուհանդերձ ցույց են տալիս բավականին պարզորոշ կերպով, որ առաջնորդվում են գնաճը զսպելու գերակայությամբ:

Միաժամանակ, կան նաև տարադրամի արժեզրկման այսպես ասած օբյեկտիվ հանգամանքներ, մասնավորապես արտարժույթի մեծ ներհոսք, որը մի կողմից ապահովում է տնտեսական ցուցանիշների աճ, մյուս կողմից էլ հենց ստեղծում նոր ռիսկեր ու խնդիրներ տեղական արտադրողի և արտահանողի համար: Իսկ սրան էլ ավելանում է արտահանման գործնականում միակ ճանապարհի սեզոնային խնդիրը, ներառյալ և այն, որ ուկրաինական պատերազմը արդեն ավելի քան կես տարի ավելացրել է այդ միակ ճանապարհի՝ Լարսի ծանրաբեռնվածությունը:

Անկասկած է, որ չայած երկնիշ աճ ապահովող Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, տնտեսությունն այդուհանդերձ գտնվում է արտակարգ, արտառոց իրավիճակում և պահանջում է չափազանց մեծ աչալրջություն, քանի որ աճը գործնականում տեղի է ունենում անդունդի եզրին քայլելու պայմաններում և մեծ է ամեն վայրկյան, որևէ սխալի կամ արտաքին որևէ գործոնի հետևանքով սայթաքելու ռիսկը: Ինչպիսի՞ն են այդ պայմաններում անվտանգության բարձիկները կամ արդյո՞ք բավարար են մեր տնտեսությանն անհրաժեշտ պարաշյուտները կամ այսպես ասած անկարգելները:

Ի վերջո, բավականին մեծ է բարձր աճի կարճաժամկետ էֆեկտի քաղաքական գայթակղությունը: Հայաստանը մի անգամ արդեն իսկ հայտնվել է այդ իրավիճակում, 2005-06-07 թվականներին, ու փաստացի «տրվել» այդ գայթակղությանը, երբ կարճաժամկետ առումով ապահովվում էր «վագրային թռիչք», բայց անվտանգության բարձիկների գործնականում բացակայությամբ, ինչի ցավագին հետևանքը զգացվեց կարճ ժամանակ անց: Հայաստանը «կլանում» էր բարձր աճը՝ քաղաքական նկատառումներից ելնելով, կարճաժամկետ կոնյուկտուրայի համատեքստում բաց թողնելով երկարաժամկետ ռիսկերը: Երկրորդ անգամ քաղաքական գայթակցության տրվելն ու լոկ կարճաժամկետ էֆեկտի սպառման վրա կենտրոնանալը կարող է ունենալ էլ ավելի ծանր հետևանք, քանի որ ներկայումս ավելի բարդ է արտաքին տնտեսա-քաղաքական միջավայրը, և առավել ևս, որ ըստ միջազգային փորձագիտական գնահատականների, այդ միջավայրի հիմնական անկումները սպասվում են 2023 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում