Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հոկտեմբերի 27-ի տեռորով բալանսը վերականգնվեց. Ադրբեջանում Ալիևն էր, Հայաստանում՝ Ալիևի կադրերը

Օրերս Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը բուռն քննարկման արժանացավ։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նշեց, որ այս փոփոխությունների հրատապությունը կապված է ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, այս փոփոխություններով առաջարկում են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը՝ նախքան դրանց գաղտնազերծումը։ Նա հիշեցրեց, որ գործող նորմերով ԱԱԾ-ն կարող է 50 տարի հետո գաղտնազերծել որևէ անձի գործունեություն, օրենքը սա թույլ է տալիս, բայց այս նախագծով մինչև գաղտնազերծումը ԱԱԾ-ում իրավունք ունենք ոչնչացնել այդ փաստաթղթերը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն էլ նկատեց, որ փաստաթղթերի ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, իսկ փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ նաև օրենքով սահմանված ունենանք լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Նրա խոսքով՝ օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանի դիտարկումներին ի պատասխան՝ նշեց. «Դուք մտահոգվում եք, որ ինչ-որ գործակալական գործեր կոչնչանան, գործակալական գործերը չեն կարող ոչնչանալ։ Նույնիսկ սովետական տարիներից հետո ոչնչացված ՀՀ գործակալական գործերի մեծ մասը վերականգնվեց: Ինչ վերաբերում է արխիվային ինչ-որ գործերի, այդ գործերն ինչքան էլ ոչնչացնես, դրանք արձանագրված են տարբեր տեղեր, դրանք ոչնչացման ենթակա չեն։ Մտահոգվելու շատ բան չունենք։ Հատկապես պատվի խնդիր է, որ մեր հատուկ ծառայությունները Մարիուս Յուզբաշյանի սպանության գործը պետք է օր առաջ բացահայտեն, ինչպես պետք է բացահայտված լիներ նաև Հոկտեմբերի 27-ի գործը։ Ո՞վ սպանեց Մարիուս Յուզբաշյանին, կասկածներ կան, որ գործակալները։ Ովքե՞ր էին գործակալները Մարիուս Յուզբաշյանի ժամանակահատվածում, կարելի է ենթադրություններ անել»։

Այս առնչությամբ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մարիուս Յուզբաշյանը նախևառաջ  պերեստրոյկայի, սովետական ԿԳԲ-ի և սովետական այլ ուժային կառույցների ներքին պայքարի զոհ էր։ Նա բարեփոխման կողմնակից սպա էր։ Անշուշտ, չափազանց կարևոր էր Հայաստանի վերցրած կուրսը, որին ինքը աջակցում էր, դեմ չէր։ Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ Հատուկ ծառայությունների մոտ կա բանաձև, նրանց համար կան թշնամիներ, այսպես ասած հակառակորդներ, յուրայիններ և կան դավաճաններ։ Նրանք, որոնք համարվել են յուրային, օրինակ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները կամ ագենտները, եթե անցնում են հակառակորդի կողմը, դա համարվում էր ամենածանր հանցագործությունը, այսինքն ԿԳԲ-ի համար առաջին հանցագործը ուրացող յուրայինն էր։ Պարոն Յուզբաշյանն այդպիսի կարգավիճակ ուներ ԿԳԲ-ի համար, նա ուրացող էր, իսկ քրեական գործի առումով կարծում եմ՝ դեռ ժամանակը չի, որ բացահայտվի անվանական պատվիրատուն և կատարողները, բայց շահառուն հայտնի է։

Դրանք իմպերիայի հատուկ ծառայություններն են, որոնք վրեժ լուծեցին, չներեցին իրենց նախկին գործընկերոջը։ Հույս ունեմ, որ այս գործը կբացահայտվի, քանի որ այս գործերը գրավոր հրամաններով են անում և պահվում են։ Իմիջիայլոց այդ գործողությունները ֆինանսավորվում են, դրանք ուղևորության տոմսեր են և այլն»։

Ազատ Արշակյանն անդրադարձավ նաև «Հոկտեմբերի 27»-ի գործին և հարցին, թե «Հոկտեմբերի 27»-ի բացահայտում նույնպես կտեսնե՞նք, Ազատ Արշակյանը պատասխանեց, որ այդ գործով քրեական իրավունքի գլխավոր սուբյեկտը՝ շահառուն, կա: «Դրված էր Սովետական Միության վերականգնելու ծրագիր, իսկ այն ժամանակվա իշխանությունը՝ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և ընդհանրապես ԱԺ-ն շարունակում էին անկախության հռչակագրի կուրսը: Դա իրենց համար անցանկալի իշխանություն էր։ Ազատվեցին ազգային իշխանությունից,  որը փոխարինվեց Ալիևի պարտկոմի կառավարած համակարգով։ Այստեղ գաղտնազերծելու բան էլ չկա, որովհետև Ալիևի պարտկոմը հատուկ զտիչով անցել էր։ Նույնիսկ Սովետական Միությունում ալիևյան կառավարման համակարգը համարվում էր հետադիմություն, կոռուպցիա և ասիական կառավարման ձև։ Նույնիսկ Սովետական Միությունում դա դատապարտվել է, հեռացվել է Ալիևը իշխանությունից։ Պատկերացրեք, որ հոկտեմբերի 27-ի տեռորով ասպարեզը տրվեց Ալիևի կադրերին։ Բալանսը վերականգնվեց, Ադրբեջանում Ալիևն էր, Հայաստանում՝ Ալիևի կադրերը։ Դե շահառուներին էլ գիտենք»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում