Tuesday, 23 04 2024
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

«Զվարթնոցը» միշտ էլ այդ ներուժն ունեցել է. օդանավակայանն  ընդլայնելու մոտեցումը դրական է

Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցը Հայաստանի կառավարությանը հորդորել է հավանություն տալ Երևան-Զվարթնոց օդանավակայանի՝ նախատեսվող ընդլայնմանը։ Ըստ Յանկովեցի՝ օդանավակայանն այժմ զգալիորեն գերազանցել է իր նախահամաճարակային (2019թ.) ուղևորահոսքը և արագորեն հասնում է թողունակության սահմանաչափերին։

Յանկովեցը նշել է, որ կան ամուր հիմքերը, որոնք կնպաստեն առաջիկա տարիներին պահանջարկի հետագա աճին, այդ թվում՝ Հայաստանի մոտալուտ ընդգրկումը ԵՄ եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտում, որը երկիրը կբերի ամենամեծ ազատականացված բազմակողմ ավիացիոն շուկա:

«Հայկական ավիացիայի համար ժամանակն է առաջ շարժվել։ Երկրի օդային կապը հետագայում զարգացնելու և դիվերսիֆիկացնելու ներուժը կա: Բայց այս ներուժն իրացնելու համար ավելի շատ ենթակառուցվածքային կարողություններ են անհրաժեշտ, և դրա համար Երևան-Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում է պետք: 400 միլիոն եվրո պատրաստ է ներդրվել օդանավակայանի կարողությունները թե՛ ուղևորների, թե՛ բեռնափոխադրումների համար կրկնապատկելու համար։ Այս ծրագրի հետագա հետաձգումը միայն կդանդաղեցի երկրի ու տնտեսության զարգացումը»,-ընդգծել է Յանկովեցը։

Այս առնչությամբ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դրական է գնահատում հնարավոր ներդրումները. «Թող լինեն ներդրումներ, թող ընդլայնվի մեր օդանավակայանը: Եթե նման ներդրումներ են ուզում անել, ուրեմն որոշակի հիմնավորումներ ունեն, կա այդ ներուժը: Միշտ էլ այդ ներուժը եղել է, «Զվարթնոց» օդանավակայանը ընդամենը ներուժի 10 տոկոսն է օգտագործում: Ժամանակին ուղևորահոսքերը հիմիկվանից ավել էլ են եղել: Ուղևորահոսքերն աշխատեցնելու հնարավորություններ կան, ուղղակի թռիչքները պետք է ավելացնել»,-ասաց նա:

Շահեն Պետրոսյանն անդրադարձավ նաև դեպի «Զվարթնոց» թռիչքներին՝ նշելով. «Մեզ մոտ հիմնականում գիշերային թռիչքներ են լինում, ինչը շատ անհարմար է ուղևորներին համար: Այսինքն մեծ խցանումներ լինում են գիշերվա ժամերին, բոլոր օդանավերը համարյա նույն ժամին են գալիս, գիշերը ժամը 3-4-ի կողմերը:

Այստեղ խնդիրն այլ է, «Զվարթնոցը» դեռ չի միացել եվրոպական համակարգին, եվրոպական օդանավակայանները գիշերները չեն աշխատում, այնտեղ թռիչքները ժամը 6-ից մինչև 24-ն են: Ժամը 24-ից օդանավակայանները փակվում են, իսկ մեզ մոտ գիշերային թռիչքների սակագները շատ ավելի էժան են՝ թռիչք, վայրէջք, սպասարկում և այլն, դրա համար րանք նախընտրում են գիշերը թռչեն Երևան, իսկ առավոտյան արդեն վերադառնում են, երբ իրենց օդանավակայանները բացվում են: Դա իրենց համար լավ է, բայց մեր ուղևորներին համար այնքան էլ հարմար չէ:

Ինչ վերաբերում է ցերեկային թռիչքներին, դրանք հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների, մասնավորապես, Ռուսաստանից եկող թռիչքներն են: Հիմա Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, ես չգիտեմ՝ որքանով են ավելացել կամ պակասել իրենց թռիչքները: Իրենք արդեն արևմտյան օդանավեր չունեն, չեն կարող օգտագործել, դրա համար «Սուխոյ սուպերջեթ»-ն են օգտագործում, որը, ես կարծում եմ՝ վտանգավոր է: Այդ օդանավերը դեռ միջազգային սերտիֆիկացիան չի անցել: Ես կարծում եմ, որ մեր ուղևորներին համար վտանգավոր է «Սուխոյ սուպերջեթ»-ով ուղևորվելը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում