
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում C խմբում Լեհաստանը 2։0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային։ 39-րդ րոպեին Լահաստանի առաջատաև Լևանդովսկու փոխանցումից հետո Պյոտր Զելինսկին բացեց հաշիվը։
Առաջին կեսի վերջնամասում Սաուդյան Արաբիային չհաջողվեց անվրեպ իրանցնել 11 մետարանոցը։ 82-րդ րոպեին լեհերի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լեւանդովսկին։ Այս հաղթանակից հետո Լեհաստանի ընտրանին C խմբի առաջատարն է՝ 4 միավորով: Սաուդյան Արաբիան երկրորդն է՝ 3 միավորով: Այս պահին Մեքսիկան ունի՝ մեկ, իսկ Արգենտինան՝ չունի միավոր: