36 ամյա Արմինե Արաբաջյանի մոտ տարիներ առաջ համակարգային կարմիր գալյախտ է ախտորոշվել։
Արմինեն երկար ճանապարհ է անցել, հիվանդության առաջին ախտանիշներն ի հայտ գալուց հետո անցել տարբեր հետազոտություններ, տևական ժամանակ նրա մոտ նույնիսկ քաղցկեղ են կասկածել։
«Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանականերում Արմինեն պատմեց՝ անցել է դժոխքի միջով, սակայն երբեք չի հանձնվել, քանի որ շրջապատված է եղել հարազատ մարդկանցով։ Արմինեն իրեն լսողներին խորհուրդ է տալիս երբեք չընկճվել, չպարփակվել, վստահ նայել առաջ և միշտ իմանալ, որ որևէ հիվանդություն դատավճիռ չէ։