Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ալիևի հոխորտանքների պատճառն այն է, որ Իրանը շատ համբերատար եղավ․ եթե Մոսկվան չհերքի՝ ուրեմն միջանցքը հենց իր նախագիծն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանն «ի վիճակի չէ արգելափակել Զանգեզուրի միջանցքը»։

«Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը», – հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով, Իրանը նույնպես չի խանգարի Զանգեզուրի միջանցքի գործարկմանը։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ, որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ՝ բոլոր շահագրգիռ կողմերի», – մասնավորապես նշել է նա։

Ալիևն իր ելույթում նաև Իրանի տարածքային ամբողջականությունն է թիրախավորել՝ ասելով, թե պատրաստ են պաշտպանել Իրանի ատրպատականցիներին։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ հարցին պետք է նայել ավելի ամբողջական համատեքստում․ «Եթե մինչև իր վերջին հայտարարությունը Ադրբեջանի նախագահը խոսում էր միայն Հայաստանի մասին, սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի հասցեին, այսօր նաև Իրանի մասին է խոսում։ Նա անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի սահմանին,ասաց, որ դրան ի պատասխան իրենք ևս զորավարժություն կանցկացնեն՝ ցույց տալու, որ որևէ մեկից, այդ թվում նաև Իրանից չեն վախենում, պատրաստ են պատասխանել բոլորի քայլերին։ Ադրբեջանի նախագահը խոսեց նաև այն մասին, որ պաշտպանելու է ադրբեջանախոս իրանցիներին, որը կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահն ինչ-որ խոստումներ է ստանում Թուրքիայից, գուցե մի քիչ տաքացած է արևմտյան հայտարարություններից, Մոսկվայից է դրական ազդակներ ստանում, դրա համար էլ հիմա իրեն այսպես է պահում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ բնականաբար նման քայլերը իրանական կողմի ուշադրությունից դուրս չեն կարող լինել, Թեհրանը հետևելու է Բաքվի քայլերին․ «Իմ կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ իրանական կողմն արդեն շատ համեբարատար եղավ ադրբեջանական մոտեցումներին, ավելի պահպանողական դիրքորոշում ընդունեց։ Եթե մինչ այս մտածում էին, որ գուցե իրենց ենթադրությունները Ադրբեջանի մասին սխալ էին ու դրա պատճառով ավելի զգուշավոր էին խոսում, հիմա ավելի ամուր դիրքերի վրա են։ Հասկանալի է, որ Իրանը չի ուզում գնալ պատերազմի, բոլոր պետություններն էլ խուսափում են դրանից։ Բայց այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, նշանակում է, որ ուզում են Իրանին ներքաշել ինչ-որ վատ դրության մեջ։Իր պատկերացումներն ու երազանքներն այնպիսին են, որ ինքը ցանկանում է տեսնել ավելի մեծ ու հզոր Ադրբեջան, իսկ իրանական կողմը դա չի կարող հանդուրժել»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե իրանական կողմը լուռ կհանդուրժի այս իրավիճակը․ «Այս առումով իրենց հստակ խոսքը կասեն և ադրբեջանական կողմին կհասկացնեն, որ մնա իր սահմանների մեջ»,-ասաց Քեշիշյանը։

Ալիևն իր ելույթում նաև «բացահայտել է», որ «Զանգեզուրի միջանքի» հարցը քննարկել և դրական արձագանք է ստացել նաև ռուս պաշտոնյաներից։

Մովսես Քեշիշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա չի նշանակում, որ միջանցքի հարցը ոչ այնքան թուրք-ադրբեջանական, որքան ռուս-թուրքական նախագիծ է․ «Համենայնդեպս ուղղակիորեն նման տպավորություն է ստեղծվում։Եթե նման բան գոյություն չունի, առաջին հերթին ռուսների պարտքն է, որ դա հերքեն։ Իսկ եթե Մոսկվան չի հերքում՝ նշանակում է, որ լուռ ընթացք է տալիս այդ հարցին ու այս խնդրի հետևում փաստորեն առաջին հերթին հենց ռուսներն են կանգնած, հետո նոր Թուրքիան»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում