Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուսական կողմը վերջին 30 տարում ե՞րբ է ներդրում արել Հայաստանում, որ հիմա ակնկալում ենք, թե նոր ԱԷԿ կկառուցի  

Հայաստանը մտադիր է 2036 թվականին ունենալ ատոմակայանի նոր էներգաբլոկ ու այն ամբողջությամբ շահագործել, քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցելու տարբերակը, ներկայում աշխատանքներ են տարվում նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը

«Այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը: Նախնական տեխնիկատնտեսական աշխատանքները կատարվում են հենց նրա համար, որ հասկանանք, թե արդյոք այդ բլոկները հնարավո՞ր է համատեղել մեր էներգահամակարգի հետ»,-նշել է փոխնախարարը:

2036 թվականին նոր էներգաբլոկն արդեն պատրաստ պետք է լինի ամբողջական շահագործման համար։ Փոխնախարարի խոսքով՝ 2034-2035 թթ ցանց մտնելու փորձարկումները պետք է արդեն կատարվեն, որպեսզի 2036 թվականին՝ երկրորդ էներգաբլոկի կանգնելուն զուգահեռ, սկսի շահագործվել ամբողջությամբ նոր էներգաբլոկը: Դա նշանակում է, որ առնվազն 1 տարի այն պետք է փորձարկումների փուլն անցած լինի:

Նրա խոսքով՝ եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմակայան, ուրեմն կլինի նաև ռուսական ֆինանսավորում:

Այսպիսով՝ թիրախ է 2036 թվականին նոր էներգաբլոկ ունենալը, ամրագրված է:

Այս առնչությամբ, Հայկական Ատոմակայանի նախկին գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այսինքն 14 տարում նոր ատոմակայա՞ն են ուզում կառուցել: Հիմա 5-6 տարում հզոր բլոկ են կառուցում: 14 տարում կարելի է 14 այդպիսի բլոկ կառուցել, եթե պահանջ լինի ու փող լինի: Ես չգիտեմ՝ ով է ցանկանում այստեղ ներդրում անել: Խոսքն այս դեպքում 5-6 մլրդ դոլարի մասին է, ո՞վ պետք է այդքան ներդրում անի»:

Դիտարկմանը, որ ռուսական կողմն է շահագրգռված ներդրում անել, նա արձագանքեց. «Ռուսական կողմը վերջին 30 տարում ե՞րբ է ներդրում արել Հայաստանում, որ հիմա ակնկալիքներ կան: Կարո՞ղ եք մի օրինակ բերել»:

Ինչ վերաբերում է նրան, թե նոր ատոմակայանը նախընտրելի է կառուցել ռուսակա՞ն, թե արևմտյան մոդելով, Գագիկ Մարկոսյանն ասաց. «Հիմա աշխարհում շուկան բավականին մեծ է: Հարավային Կորեան, Չինաստանը ատոմակայաններ են արտահանում, նաև ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: Շուկան իսկապես մեծ է, միայն փող լինի: Պետք է նորմալ կազմակերպել, մրցույթ հայտարարել, պետք է տեսնել, թե ով մեզ վարկ կտա նոր ատոմակայանի կառուցման համար: Ոչ թե նվեր, այլ վարկ հարմար տոկոսադրույքով, հարմար ժամկետով: Չպետք է մոռանալ նաև, որ էներգետիկան քաղաքական բաղադրիչ էլ ունի: Այս ամենը պետք է շատ լուրջ քննարկվի, միանգամից պատասխանել, թե որն է նախընտրելի, դժվար է»:

Ժամկետների առումով էլ ԱԷԿ-ի նախկին տնօրենը նկատեց, որ մինչև 2036 թվականը ժամկետ նշելը պայմանավորված է Ատոմակայանի շահագործման ժամկետով. «Այդ ժամկետը այսօր երկարացվել է մինչև 2026 թվականը, և որքան գիտեմ, աշխատանքներ են տարվում երկրորդ անգամ ևս 10 տարով երկարաձգելու համար: Ամբողջ աշխարհում այդ մոտեցումը գոյություն ունի, դա հայկական ֆենոմեն չի: Այսինքն 2036 թվականը այդտեղից է գալիս, ոչ թե կառուցման ժամկետներն են այդքան»:

Նա անդրադարձավ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի Սոչիում արած հայտարարությանը, թե այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը, և պետք է հասկանալ, թե արդյոք այդ բլոկները հնարավոր է համատեղել մեր էներգահամակարգի հետ: «Իմ կարծիքով այստեղ բավականին խնդիրներ կարող են առաջանալ: Հայաստանի համար 1000 ՄՎտ-ն բավականին մեծ է, բայց վատն այն է, որ ցավոք սրտի, շուկայում այսօր չկան առաջարկներ, որոնք մեր ցանկալի հզորության կլինեն: 500-600 ՄՎտ հզորության բլոկների առաջարկներ այսօր չկան շուկայում, դա է խնդիրն այս պահին: Այսօր չկան, բայց վաղը կարող են լինել:

Ես գիտեմ, որ կառավարության որոշում կա, որ Հայաստանը, որ չունի ածխային ռեսուրսներ, շեշտը դնում է վերականգնվող էներգետիկայի վրա, բայց դա բոլոր խնդիրները չի լուծի: Իմ կարծիքով հեռակա հեռանկարում նոր ատոմակայանի գոնե մի բլոկ շատ անհրաժեշտ կլինի Հայաստանին: Դա մեր երկիրն ավելի անկախ ու էներգետիկ տեսանկյունից անվտանգ կդարձնի»,-ընդգծեց Գագիկ Մարկոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում