ԱՄՆ իրավապահները երկուշաբթի փակել են ավելի քան 80 անօրինական կոմերցիոն կայքեր, որոնք զբաղվում էին ինտերնետ-առևտրով:
«Սև ուրբաթից» հետո վիրտուալ աշխարհում հաջորդած երկուշաբթին համարում են «սև», քանի որ այդ օրն է, որ իրականացվում են առավելագույնս շատ պատվերներ ինտերնետ խանութներից: Հենց այդ օրն էլ իրավապահներն իրականացրել են հատուկ գործողությունները: Կանխվել է սպորտային համազգեստների, էլեկտրոնային սարքերի, կոշկեղենի, պայուսակների, ինչպես նաև անօրինական DVD-արտադրանքի առևտրող զբաղվող ընկերությունների գործունեությունը: Իրավապահների կարծիքով, կեղծված արտադրանքի վաճառքով զբաղվող ինտերնետ-խանութները մեծ վնաս են հասցնում ԱՄՆ տնտեսությանը: Ըստ վիճակագրության, այս տարի կիբերերկուշաբթի ինտերնետի միջոցով առևտուր է իրականացրել ամերիկացիների 17%-ը: 2009 թ. նույն օրը ինտերնետի միջոցով վաճառվել էր 887 մլն դոլարի ապրանք: