Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Փաշինյանը պետք է նախապես ասեր՝ չեմ ստորագրելու, մի՛ եկեք․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին ՀՀ վարչապետ Փաշինյանը չստորագրեց Հայաստանին աջակցության համար ներկայացված դիմումը՝ ասելով, որ այն բավականաչափ մշակված չէ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք Երևանում անցկացված նիստի շուրջ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Ես չեմ կարծում, որ հնարավոր է մի իրավիճակ, երբ երկրների ղեկավարներն ինչ-որ բան պայմանավորվեն ու չանեն։ Հիմա այսպիսի հարվածի իմաստը ո՞րն է։ Չեմ կարծում, թե սա արտաքին հասցեատեր ունի, ավելի շատ ներքին լսարանին ուղղված քայլ էր։Բայց ես այստեղ վտանգներ եմ տեսնում։ Մեր կողքը մի կիսաֆաբրիկատ պետություն է՝ չգիտես քրիստոնյա է, թե՞ մուսուլման,  մյուս երկուսը մուսուլման են։ Այս իրավիճակում նման քայլ անելը՝ չեմ կարծում, թե արդյունավետ լինի, ռիսկերւը հաշվարկված չեն։

Ի՞նչ էին նախապես պայմանավորվել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները։ Ես ամենևին չեմ արդարացնում ՀԱՊԿ-ի քայլերը, բայց ուզում եմ հասկանալ՝ նման արարքի օգտակար գործողության գործակիցը ո՞րն է, ի՞նչ նոր փորձությունների առաջ կկանգնի մեր ազգը։ Անվտանգային սիստեմն ամբողջությամբ խորտակված է, Ի՞նչ կարող ենք սպասել։ Հավաքել նախագահներին ու ասել՝ չեմ ստորագրում։ Կասկածում եմ, որ սա պայմանավորված քայլ լիներ, իսկ թե հետագայում ինչ վտանգներ կլինեն՝ հայտնի չէ։ Դիվանագիտություն չունենք, անվտանգություն չունենք, ես իսկապես ունեմ մտավախություններ։

-ՀԱՊԿ անդամ Ղազախստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցություն է հատատել, Ղրղզստանն ուզում է մոտենալ ՆԱՏՕ-ի ստանդարտներին, բայց ինչու՞ է Հայաստանը մեղադրվում արևմտամետության մեջ՝ ի դեպ նաև հայաստանյան ընդդիմադիրների կողմից։

-Թող ՆԱՏՕ-ն բերեր Հայաստան, ՀԱՊԿ-ից էլ հրաժարվեր, բայց ոչ թե կանչեր ու հրաժարվեր։ Միշտ ասել եմ՝ գնա, արա, դու անկախ երկիր ես։ Հայաստանի նախկին նախագահներն ամեն ինչ ծախել են, հասկանանք, բա դուք ի՞նչ անենք։ Եթե ուզում ես ուրիշի հետ լինես՝ եղի, բայց բերել թշնամիների քանակն ավելացնել ու ասել ես հերոս տղա եմ, չեմ կարծում,թե արդյունավետ է։

-Իսկ եթե այդ տեսքով ստորագրեր ավելի վատ չէ՞ր լինի։

-Ո՞վ է ասում՝ ստորագրեր։Նախապես ասում ես ՝ չեմ ստորագրելու, մի՛ եկեք։ Մինչև այդ նախարարները պայմանավորվում են, խմբեր են աշխատում։ Կանչում բերում ես այստեղ, չես ստորագրում ո՞ր ինչ, նախապես ասա։ Պետք չէ երկրի նախագահներին բերել քո մոտ ու նման քայլ անել։ Ոչ մի նախագահ չէր գա, եթե իմանար, որ դատարկ հետ է գնում։ Սա է ամենամեծ վտանգը։ Միանգամից կանգնեք ասեք՝ ՀԱՊԿ չենք ուզում, վե՛րջ։

-ՀԱՊԿ-ից դուրս գալն ի՞նչ հեռանկարներ կբացի մեզ համար։ Ռեա՞լ է անվտանգային աջակցություն ակնկալել արևմուտքից։

-Արևմուտքի հետ խնդիրները շատ էին, աշխատել էր պետք։ Նայեք Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, որ գրեթե պատերազմական իրավիճակի է հասել։ 30-40 միլիոն քրդերը ևս խնդիրներ ունեն։ Այս վտանգի տակ մենք մեր անելիքները որոշե՞լ ենք, ամբողջ ՀԱՊԿ-ն էլ մեր հանդեպ թշնամական վերաբերմունք ունի։ Հիմա ինչու՞ ենք էլ ավելի սրացման գնում։ Ես չեմ պատկերացնում, թե մինչ այդ ինչ էին պայմանավորվել արտաքին գործերի  նախարարները, պաշտպանության նախարարները։ Եթե գիտեին՝ չեն ստորագրելու, էլ ինչի՞ համար էին հավաքվել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում