«Միայն Հայաստանում են համոզված, որ Բաքուն իրենց հողն է վերցրել. Ալիեւը օգտվում է նրանից, որ սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չի արվել»,-«Առաջին լրատվական»,-ի տաղավարում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոաքերով՝ ՌԴ գլխավոր շտաբում առկա քարտեզները ոչինչ չեն որորշի. պետք է նստել ու բանակցել ամեն մետրի, ամեն սար ու ձորի համար.««Ո’չ պատերազմ, ո’չ խաղաղություն» վիճակը կարող է այնպես պայթել, որ ոչ մեկին քիչ չի թվա: Մոսկվան կուզեր հասնել այնպիսի հանգուցալուծման, որ բոլորին ձեռնտու լիներ, բայց ի վիճակի չէ դա անել»,-ասաց նա: Սկակովը նաեւ նշեց, որ Եթե Կրեմլը Փաշինյանից դժգոհ լիներ, հանդիպումը Երեւանում չէր լինի, կտեղափոխեին այլ վայր: