Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Արդյոք համընդհանուր հայտարարագրման համակարգը նպատակ չունի՞ հայտնաբերել նոր եկամուտներ ու դրանք հարկել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

Կառավարությունն առաջարկում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Ինպե՞ս եք գնահատում, ինչ դիտարկումներ ունեք։

Նախ ողջունում եմ այդ քայլը, կարծում եմ՝ դեռ ավելի շուտ պետք է սկսվեր այս գործընթացը, որովհետև շատ կարևոր է պետության համար, որ կարողանա պարզել, թե ստվերային եկամուտները որքան են, որտեղից են գալիս, և կարողանա կառավարել այդ ողջ գործընթացը։ Այդ համակարգը շատ բնորոշ է զարգացած և ժողովրդավար շատ երկրների համար։ Այդուհանդերձ, մենք ունենք մի շարք մտահոգություններ, որոնք պայմանավորված են մի շարք ռիսկերով։ Այս նախագիծը շրջանառվում է առանց հանրային քննարկման, և սա ամենակարևոր բացն է։ Արագ տեմպով այն կառավարությունից գնում է ԱԺ՝ առանց լսելու մասնագիտական և հանրային կարծիքը, մինչդեռ այն ծրագիրը, որը ներկայացվում է, լի է տարբեր մտահոգություններով ևւ ռիսկերով։

Նախ՝ սկսենք այս համակարգի ներդրման նպատակադրումից, ինչը բարձրաձայնում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Նա ասում է, որ գլխավոր նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման համընդհանուր համակարգի ստեղծումն է որը թույլ կտա տեղորոշել կարիք ունեցող անձանց, որպեսզի դրան համապատասխան իրականացվի սոցիալական քաղաքականություն, որպեսզի այդ սոցիալական քաղաքականությունը լինի հասցեական։ Շատ լավ նպատակադրում է, բայց խիստ անհանգստացնում է պարոն Պողոսյանի պատասխանն այն հարցադրմանը, թե արդյոք այս համակարգը նպատակ չունի՞ հայտնաբերել նոր եկամուտներ, դրանք հարկել, կամ էլ հարկվող բազայի դրույքաչափերը բարձրացնել։ Մանավանդ որ թե ֆինանսների նախարարությունը, թե Պետեկամուտների կոմիտեն ժամանակին նախաձեռնել էին մի գործընթաց, որպեսզի հարկեն տրանսֆերները։ Վերջին տվյալներով Հայաստան է մտել երեք միլիարդ դոլարի տրանսֆեր, ընդ որում՝ դա թե դրսում աշխատողների փոխանցումներն են, թե դրսի հարազատների փոխանցումները այստեղի հարազատներին։ Մենք մտավախություն ունենք, որ այս համակարգով կարող են անցնել նաև տրանսֆերների հարկման։ Եվ դա կլինի կրկնակի հարկում, կամ էլ ստիպված կլինեն ՀՀ քաղաքացիները, որոնք տրանսֆերներ են ստանում, ընկնել լուրջ թղթաբանության և բյուրոկրատական քաշքշուկների մեջ, որպեսզի ապացուցեն, որ տրանսֆեր ուղարկողներն արդեն իրենց երկրում հարկվել են և կրկնակի հարկման կարիք չկա։

-Հստակեցումներ չկա՞ն այս մասով։

-Քանի որ չունենք որևէ փաստաթուղթ, որ կարդանք տեսնենք ինչ է, ես ենթադրություն եմ անում պարոն Պողոսյանի հարցազրույցից։ Այդ մտավախությունը պայմանավորված է նաև հետևյալ փաստով, վերջին ժամանակաշրջանում դրամի արժևորման պարագայում բանկերը սկսել են իսկապես «կլպել» տրասֆեր ուղարկող և ստացող անձանց: Նախ՝ ուղարկողները տրանսֆերը փոխանցելու համար բանկային համակարգում վճարում են, հետո միջնորդ կազմակերպությունն է իր սակագինը վերցնում, հետո այստեղից բանկն է նորից փոխանցում ընդունելու համար միջնորդավճար վերցնում և դրանից հետո արտարժույթը հայկական դրամի փոխանակելու դեպքում  նորից գանձում են միջնորդավճար։ Ստացվում է, որ մի փոխանցման պարագայում չորս անգամ հարկվում են թե փոխացողը, թե ստացողը։ Ահա այս մտավախությունն է, որ մեզ անհագստացնում է, թե այս համակարգը ինչպես կաշխատի։

Հաջորդ մտավախությունը հետևյալն է. կառավարությունը հայտարարում է, որ այս համակարգի ներդրման արդյունքում ՀՀ քաղաքացիների գիտակցության մակարդակը կբարձրանա, կհասկանան, որ պարտավոր են հարկեր վճարել պետությանը և չթաքցնել, և դրա արդյունքում կլինի արդար վերաբաշխում։ Կարևորով այս նպատակադրումը հարց ունեմ իշխանություններին՝ միթե այդ գիտակցությունը կա հենց իրենց մոտ և արդյոք իրենք չեն ընդունում այնպիսի օրենքներ, որոնցով բարձր եկամուտ ստացող անձինք, այդ թվում պաշտոնատար անձինք, պարզապես հարկ չեն վճարում պետական բյուջե, խուսափում  են հարկ վճարելուց, և այդ հարկման ենթակա գումարները ուղղում են իրենց հարստացմանը։ Օրինակ՝ եկամտահարկի համահարթ ռեժիմի ներդրումը հեղափոխությունից հետո, նաև նախկինների կողմից կիրառվող հիփոթեքային վարկի տոկոսի մարման համար եկամտահարկի վերադարձման կոռուպցիոն մեխանիզմը և այլն։ Օրինակ՝ այսօր ո՞վ պետք է պատասխան տա այն բանի համար, որ իրավակարգավորմամբ սահմանված շահառուներից որևէ մեկն իրավունք չունի այդ ծրագրի շրջանակում մեկ անգամից ավելին ձեռք բերել բնկարան, սակայն ՊԵԿ-ի տվյալներով անցյալ տարվա տվյալներով արդեն իսկ 759 շահառու մեկ անգամից ավելի այս ծրագրով ձեռք է բերել բնակարան, որի համար բազմիցս ահազանգել եմ, սակայն որևէ պատասխանատվություն չեն կրել։

-Կարծում եք՝ էլի՞ մեխանիզմներ կլինեն  հայտարարգերը թաքցնելու։

-Մարդը ստեղծագործ է։ Ես, օրինակ, չեմ թաքցնում, ես արդար եմ պետության հանդեպ, բայց կարող է գտնվեն մարդիկ, որոնք ինչպես օրենսդրության մակարդակում սողանցքներից օգտվելով, այնպես էլ իրական կյանքում փորձեն խուսափել։ Դրա մի լավ օրինակը կենսաթոշակների 10 տոկոս հետվճարի համակարգն է: Կառավարությունը ծրագիրը մտցրեց, սակայն չկարողացավ այնպես անել, որ բոլոր կենսաթոշակաառուները օգտվեն, քանի որ չկարողացավ բոլոր բանկերի հետ բանակցել և այդ ծրագրի մեջ ներառել, արդյունքում այդ համակարգից օգտվում են կենաթոշակառուների երեք տոկոսը, սակայն անընդհատ հնչում է, որ բոլոր կենսաթոշակառուների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով։ Կամ անցնում են էլեկտրոնային կառավարման, սակայն տարբեր համակարգերում էլեկտրոնային բազաները իրար հետ համադրելի չեն և հնարավոր չի լինում իրականացնել էլեկտրոնային բազաների ճշգրտություն։ Օրինակ՝ ՃՈ Երևանի քաղաքապետարանի կողմից իրավախախտումների մասին տեղեկատվությունը, դատարանների մասին տեղեկատվությունը, փոստային ծառայությունների տեղեկատվությունը ճիշտ չի համադրվում և արդյունքում ՀՀ քաղաքացիներն ընկնում են ԴԱՀԿ մահակի տակ, ոչ իրավաչափորեն ենթարկվում են հարկադիր կատարման, որի արդյունքում բանկային հաշիվները կալանքի տակ են դրվում։

Շատ կարևոր է, որ այս համակարգի ներդրման հետ միասին ցանկանում են ներդնել սոցիալական կրեդիտների համակարգ։ Ողջունելով այդ քայլը, սա վաղուց պետք է ներդրվեր, այն ժամանակ, երբ պետությունը անցավ եկամտահարկի համահարթ ռեժիմին: Գոնե լավ է, որ հիմա են փորձում ներդնել, սակայն այստեղ նույնպես խնդիրներ կան. արդյոք ՊԵԿ-ը տվյալների անհամադրելիության պայմաններում  կարողանալու է բոլոր քաղաքացիների հայտարարագրերում լրացնել տվյալ անձի կամ ընտանիքի կողմից կատարած առողջապահական, կրթական և բնակարանի գնման ծախսերը։

Եվ ամենակարևորը, քաղաքակիրթ աշխարհում հայտարարագիրը լրացնում է քաղաքացին, ինչու է ՊԵԿ-ը փորձում դա լրացնել, եթե կարող են օրենքով պարտադրել, որ քաղաքացին լրացնի այն, և վարչական տուգանք նշանակել նրանց համար, որոնք չեն ներկայացնի։ Բայց այստեղ խնդիր կա, թե քաղաքացիները ինչպես պետք է լրացնեն, դրա համար պետք է մասնագետներ պատրաստվեին, որոնք կօգնեին քաղաքացիներին ճիշտ լրացնել հայտարարագրերը, այնպես, ինչպես քաղաքակիրթ զարգացած երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում