Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Ադրբեջանը կրկես է խաղացնում՝ օգտագործելով Ռուսաստանի դժգոհությունը Հայաստանից․  ինչո՞ւ չեղարկվեց բրյուսելյան հանդիպումը

Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ելույթ ունենալով միջազգային համաժողովում՝ Իլհամ Ալիևն ասել է. – «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի խորհրդական) երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի նախագահ) գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Սոչիում ընդունված համատեղ հայտարարությամբ երեք երկրների առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց, սակայն, Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ սկսեցին փոխանակել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով Ալիևի պնդումներին նշել է․ «Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  սա նշանակում է, որ Ալիևը փորձում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որն ինքն անձամբ դրական է ճանաչել, շրջանցել․ «Հայաստանը չի պահանջել Մակրոնի մասնակցությունը, Հայաստանը խոսել է  պայմանավորվածությունների շարունակականության մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ սրան կարող է հետևել ճնշում Ալիևի վրա արևմուտքի կողմից․ «Կօգնի՞, թե ոչ, կախված է ճնշման դոզայից։Համենայնդեպս պարզ է, որ Միացյալ նահագները ևս հորդորել էր ձեռք բերել հանդիպման մասին պայմանավորվածություն։ Երևանը միայն կողմ է  այդ հանդիպումը շարունակելուն, իսկ Ադրբեջանը կրկես է խաղացնում՝ օգտագործելով Ռուսաստանի դժգոհությունը Հայաստանից։ Այս գործընթացը Պուտինին դուր չի գալիս, ուստի Պուտինը  փորձում է  քանդել այն՝ Ալիևի ձեռքով, մյուս կողմից  էլ փորձելով շանտաժի ենթարկել Հայաստանին»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այլ կարծիք ունի։ Նա  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ  Եվրամիությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պահանջում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն Արցախի անվտանգության մանդատը փոխանցել Ֆրանսիային կամ բազմազգ խաղաղարար ուժերին, հնարավոր է նաև Կանադայի մասնակցությամբ․ «Ռուսաստանը դրան դեմ է։ Այդ որոշումն ուզում է  ինքն ընդունել, պատրաստ է զիջել իր իր ռազմական ներկայությունն Արցախում, բայց դրա դիմաց պահանջում է Ղրիմի ճանաչում։ Արևմուտքն էլ բնականաբար ուզում է խուսափել այդպիսի առևտրից, համարում է, որ Փաշինյանի ու Ալիևի վրա ճնշում գործադրելով, կարող է հասնել նրան, որ  ստեղծվի մի իրավիճակ, որի արդյունքում ռուսական ու ադրբեջանական զորքերը Արցախից դուրս գան։ Արևմուտքն Արցախը դիտարկում է որպես մեկ միավոր, որը հիմա օկուպացված է Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից»։

Ըստ Ղուկասյանի՝ նման պայմաններում կար խնդիր՝ ինչպես մերժել արևմուտքին, ինչպես տապալել այդ հանդիպումը․ «Բայց ո՛չ Փաշինյանը և ո՛չ էլ Ալիևը չէին ուզում իրենց վրա վերցնել այդ լուրջ պատասխանատվությունը։ Հայտնաբերվեց այս տարբերակը՝  օգտագործել Մակրոնի կերպարը, որտեղ Հայաստանը նախապայման է դնում, Ադրբեջանն էլ այդ նախապայմանից օգտվելով այսպես ասած մերժում է այդ հանդիպումը։Բայց  կարծես թե տապալման համար պատասխանատու կողմ հանդես եկավ Հայաստանը։ Կախված նրանից, թե արևմուտքը հիմա ում ավելի մեղավոր կհամարի այս քայլի համար, մենք կտեսնենք նաև հետագա զարգացումները։ Բայց Բլինքենի՝ 10-15 օր առաջվա թվիթերյան գրառումից կարող ենք  դատել, որ Նիկոլ Փաշինյանին են դիտարկում որպես կողմ, որի միջոցով Ռուսաստանը տապալում է այս  հանդիպումը Բրյուսելում  և ընդհանրապես այս ձևաչափը։ Այստեղ կարելի է ասել, որ սա շատ  հնարամիտ դիվանագիտական քայլ էր՝ Հայաստանը պասը տվեց, Ադրբեջանն էլ գոլը խփեց»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում