Իրանի հասցեին Ալիևի հայտարարությունները աննախադեպ են իրենց բնույթով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Ըստ Բադալյանի` Իրան-Ադրբեջան փոխհրաձգությունը աննախադեպ բնույթ է ստացել. «Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում գործ ենք ունենալու Իրան և որևէ երրորդ երկիր. Բաքուն գործիք է: Կոշտ հայտարարությունները չեն բացառում, որ Ալիևի ժեստերն են դեպի Իրանի հակառակորդներ: Ռեգիոնում բարդ իրավիճակ է. կայծը և պատերազմի բռնկումը Բաքվի համար լավ հեռանկար չէ»:
Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի փակուղին կարող է հանգեցնել ռազմական բախման, որից կարող է բռնկվել ռեգիոնալ հրդեհ: