Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հեռակա եմ սովորել». Սոլակի գյուղապետը հերքում է, թե իր դիպլոմը կեղծ է, բայց չհիշեց, թե կոնկրետ որ տարիներին է սովորել բուհում

Նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից բաժին ահազանգ է ստացվել, համաձայն որի՝ Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի վարչական ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականի դեկտեմբերի 23-ին նշված պաշտոնին նշանակվել է ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ կետի խախտմամբ:

Օրենքի համաձայն՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա որպես բարձրագույն կրթության դիպլոմ Հրազդանի համայնքապետարան է ներկայացրել Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի կողմից 2006 թվականից տրված «ՄՄ 099009» սերիայի պատվավոր մագիստրոսի կոչում շնորհելու մասին դիպլոմը, որն ընդունվել է Հրազդանի համայնքի աշխատակազմի ղեկավարի կողմից, որպես բարձրագույն կրթության դիպլոմ:

Դրա հիման վրա Հրազդանի համայնքապետի հետ կնքվել է թիվ 04 առ 23.12.2021թ. աշխատանքային պայմանագիրը, սակայն, ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտ ՓԲԸ 2001 թվականի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն արտոնագրերի ժամկետն ավարտելուց հետո լիցենզավորման գործընթացին չի մասնակցել:

Բացի այդ, պարզվել է, որ Ռազմիկ Պետրոսյանը Հրազդանի համայնքապետարանի կադրերի հաշվառման անձնական թերթիկում նշել է կեղծ կենսագրական տվյալներ առ այն, որ 2001-2006թթ.-ին ուսանել է Վանաձորի վերոհիշյալ ինստիտուտում և ստացել գյուղատնտես-մեխանիկի որակավորում:
Այս առնչությամբ Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի վարչական ղեկավար Ռազմիկ Շաիսմայիլի Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը կեղծ դիպլոմ չի ներկայացրել, այդ թվականներին հեռակա սովորել է Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտ և ստացել գյուղատնտես-մեխանիկի որակավորում. «Դա օրինական դիպլոմ է, ի՞նչ կեղծ դիպլոմ: Ոչ մի կեղծից այստեղ չկա: Հեռակա եմ սովորել, երբ կանչել են՝ գնացել եմ: Ամեն օր չէ, բայց երբ կանչել են՝ գնացել եմ: Այդպիսի բաներ եղել են»,-ասաց նա:

Հարցին, թե որ թվականներին է սովորել, Ռազմիկ Պետրոսյանը հստակ չէր հիշում. «Երևի 2005-ից 2006-ը կամ 2002-ից 2006-ը, տենց չեմ հիշում»:

Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ահազանգը ոստիկանություն գնացել է իրենց համայնքի մի բնակչի անունից՝, որը հիմա Ֆրանսիայում է ապրում. «Մենք խոսել ենք այդ մարդու հետ, ինքը տեղյակ չի այս պատմությունից, չգիտի՝ ով է գրել իր անունից՝ նման բան: Ոստիկաններն էլ են տեղյակ, որ այդ մարդը տեղյակ չի այդ նամակից: Հիմա թե ով է գրել, ոնց են գրել, պարզ չի: Դեռ ոստիկանները չեն էլ կանչել ինձ, չեն քննել, պետք է կանչեն»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում