Սահմանադրական փոփոխությանը գաղափարը եղել է պատերազմից հետո. դրվել է պահանջ, որ հրաժարական տան պարտված ղեկավարները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Նրա խոսքով` Արցախում շատերը հիմա հույս են կապում Ռուբեն Վարդանյանի ծրագրերի հետ. «Ռուբեն Վարդանյանին լայն լիազորություններ է տրվել: Ռուբեն Վարդանյանին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բլոկն է վստահվել»: