Ուկրաինայի դեմ պատերազմի ինն ամիսների ընթացքում Ռուսաստանի ծախսերը կազմել են մոտ 82 մլրդ դոլար, ինչը երկրի տարեկան բյուջեի մոտ մեկ քառորդն է։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, հայտնել է Forbes ամսագրի ուկրաինական հրատարակությունը։
Նշվում է, որ այդ գումարը ներառում է ուղղակի ծախսերը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային աջակցելու համար՝ առանց հաշվի առնելու կայուն պաշտպանական ծախսերը և պատժամիջոցների հետևանքով տնտեսության մեջ կորուստները։
Քանի որ 2021-ին Ռուսաստանի բյուջեի եկամուտները կազմել են 340 միլիարդ դոլար, ծախսված գումարը հավասար է այդ երկրի տարեկան բյուջեի մոտ քառորդին։