Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Թուրքական հարվածների պատճառով քրդական ուժերը սպառնում են դադարեցնել ԻՊ-ի կալանավորների ճամբարների հսկողությունը

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ուժերը հայտնել են, որ, հնարավոր է, ստիպված լինեն դադարեցնել այն ճամբարների հսկողությունը, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման կալանավորները: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը BBC-ին հայտնել է, որ այլևս հնարավորություն չի ունենա պահպանել այդ հաստատությունները, եթե Թուրքիան նոր ցամաքային գործողություն սկսի:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գեներալ Մազլում Աբդին հայտնել է, որ ցամաքային գործողությունը կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնմանը:

«Դա կհանգեցնի Սիրիայում երկրորդ քաղաքացիական պատերազմին, և ԻՊ-ի դեմ մեր հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն: Որպես միջազգային կոալիցիայի մաս՝ մենք կռվել ենք և հաղթել ԻՊ-ին, և այն, ինչ անում է Թուրքիան, կփչացնի այդ ամենը», – ասել է նա BBC-ին:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային պայքարի ընթացքում ԱՄՆ-ը մեծապես ապավինում էր քրդական ուժերին՝ Սիրիայից գրոհայիններին արմատախիլ անելու համար: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դեռ վերահսկում է բանտերն ու կալանավայրերը, որտեղ պահվում են ԻՊ-ի զինյալները և նրանց ընտանիքները:

Նման հաստատություններից ամենամեծը, որտեղ գտնվում են կասկածյալ զինյալների ընտանիքները, «Ալ Հոլ»-ն է: Այնտեղ ապրում է ավելի քան 50 հազար մարդ, որոնց երկու երրորդը երեխաներ են։

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտնել է, որ թուրքական օդուժի մի շարք հարվածների թիրախ է դարձել «Ալ Հոլ»-ը։ Հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության յոթ աշխատակիցներ, որոնք պատասխանատու էին ճամբարի պահպանության համար: Բացի այդ, վեց օտարերկրացի կալանավորներ փախել էին, սակայն ավելի ուշ կրկին ձերբակալվել են:

Գեներալ Աբդին զգուշացրել է, որ թուրքական հետագա հարձակումներն ուղղակիորեն կազդեն այդ հաստատությունները պահելու իրենց ունակության վրա:

Վերջին օրերին Թուրքիան բազմաթիվ թիրախների է հարվածել տարածաշրջանում՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը», որին աջակցում է ԱՄՆ-ն, հերքել է իր առնչությունը հարձակմանը և հայտարարել, որ Թուրքիան դա օգտագործում է որպես պատրվակ, որպեսզի արդարացնի իր վաղուց պլանավորած անդրսահմանային հարձակումը:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ հարվածները «միայն սկիզբն են», և որ Անկարան վճռական է թուրք-սիրիական սահմանն ամուր դարձնելու հարցում՝ այնտեղ ստեղծելով «անվտանգության միջանցք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում