Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման և Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը հրապարակել են բաց նամակ, որում քննադատում են Ուկրաինայի իշխանություններին և աջակցություն են հայտնում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն հղում կատարելով Project Syndicate-ին:
Նամակի հեղինակները նշել են, որ Արևմուտքում այս դատական գործը համարվում է քաղաքական, իսկ Տիմոշենկոյի ձերբակալությունը` Ուկրաինայի օրենքների անտեսում: Հեղինակները կարծում են, որ Եվրամիությունը պետք է պնդի Տիմոշենկոյի ազատման հարցը: Ըստ տեղեկությունների` նամակը ստորագրել են փիլիփսոփա Անդրե Գլուկսմանը, Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցեկերը, ռուսաստանցի քաղաքական գործիչ Գրիգորիյ Յավլինսկին և ուրիշներ: