Միրզոյանը և Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
Հայաստանի սահմանին նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: