Ոտնաթաթի հատվածում ստացած վնասվածքի պատճառով Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը բաց կթողնի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները։ Նեյմարը վնասվածք էր ստացվել աշխարհի առաջնության առաջին տուրի Սերբիայի դեմ մրցավեճի 80-րդ րոպեին և փոխարինվել։
Հաջորդ երկու խաղերում Բրազիլիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերի հետ։