Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իրանը ձեռնոց նետեց Արևմուտքին․ Տարվա դիմակայությունը՝ նոյեմբերի 29-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում, B ենթախմբում ընդգրկված Իրանը գերդրամատիկ պայքարում 2։0 հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ։ Պատմության մեջ առաջին անգամ մեր հարևան երկրի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում հաղթեց եվրոպական հավաքականի: 86-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ուելսի դարպասապահ Ուեյն Հենեսին։ 98-րդ րոպեին Իրանի հավաքականի կազմում հաշիվը բացեց Ռուզբեh Չեշմին, իսկ մրցավարի ավելացրած 12-րդ րոպեին Իրանի երկրորդ գոլը խփեց Ռամին Ռեզայանը։ Այս հաղթանակի շնորհիվ Իրանը լուրջ հայտ ներկայացրեց պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու։ Իսկ ինչ վիճակ է տիրում ենթախմբում։ Անգլիան երեկ ոչ-ոքի 0։0 խաղալով ԱՄՆ-ի հետ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Իրանը՝ 3 միավորով երկրորդն է։ ԱՄՆ-ը ունի երկու միավոր, իսկ Ուելսը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Իրանը 2։6 հաշվով զիջել էր Անգլիային, իսկ Ուելս-ԱՄՆ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով։ Եվ այսպես, նոյմբերի 29-ին ԱՄՆ-ի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Իրանը ամենայն հավանականությամբ պատմություն կկերտի։ Նշենք, որ սա իրանցիների համար Աշխարհի վեցերորդ առաջնությունն է։

Ուելսի դեմ մրցավեճում Իրանը միայն երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնություններում։ Նախկինում Իրանը հաղթել էր ԱՄՆ-ին (1998թ. ԱԱ՝ 2:1) և Մարոկկոյին (2018թ.՝ 1:0): Ինչևէ, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո ոչ միայն ֆուտբոլային աշխարհը խոսեց այն մասին, որ Իրանը ենթախմբում Արևմուտքի վառ ներկյացուցիչ երկրների հավաքականների օղակում է։ Խոսվում էր նաև, որ ԱՄՆ-Իրան հանդիպումը քաղաքական տեսանկյունից լինելու է տարվա դիմակայությունը։ Այո, Իրանը մեկնարկային խաղում ջախջախիչ պարտություն կրեց Անգլիայից, բայց․․․։ Ոմանք շտապեցին աշխարհի առաջնությունից ճանապարհել Իրանին, բայց հարևան երկրի հավաքականը դրսևորելով երկաթյա կամք արժանի հաղթանակ տարավ երկրորդ տուրում։ Ձեռնոց նետելով Արևմուտքին իրանցիները կարող են պայքարից դուրս մղել նշված օղակի հավաքականներից երկուսին։ 1998 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Իրանի և ԱՄՆ-ի հավաքականները ընդգրկված էին F խմբում Հարավսլավիայի և Գերմանիայի հետ միասին։ Երկրորդ տուրում Իրանը լարված պայքարում 2։1 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ին։ Սա հանդսիանում է Իրանի հավաքականի պատմության ամենակարևոր և հիշարժան հաղթանակը։

Ի տարբերություն 1998 թվականի աշխարհի առաջնության Իրան-ԱՄՆ հանդիպումը խիստ կարևոր է ոչ միայն քաղաքական տեսանկյունից։ Մասնավորապես, եթե Ֆրանսիայում Իրանը և ԱՄՆ-ը չունեին հնարավորություն ենթախմբի արգելքը հաղթահարելու, ապա հիմա երկու հավաքականներն էլ կարող ենք հայտվել 1/8-րդ եզրափակչում։ Ավելին, նոյեմբերի 29-ին տեղի կունենա Իրանի պատմության կարևորագույն և ամենասկզբունքային ֆուտբոլային հանդիպումը։

«Անգլիայի դեմ հանդիպումից հետո մենք ծանր իրավիճակում էինք։ Անրաժեշտ էր հուսալի վիրակապ «արնահոսությունը» կանգնեցնելու համար։ Համատեղ ուժերով և մեծ նվիրվածության շնորհիվ մենք արեցինք դա։ Սա դեռ սիկզբն է, մեզ պետք է ավարտին հասցնել աշխատանքը։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստբերին և երկրպագուներին։ Անմոռանալի օր է Իրանի համար։ Իմ տղաները, և մարզադաշտ եկած երկրպագուներն արժանի էին այս հաղթանակին»,- Ուելսի դեմ հանդիպումից հետո ասել է Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում