Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանի պատասխանը Բաքվին. Ֆրանսիայի հաջորդ քայլը

Հայկական կողմը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպմանը և որևէ կերպ չի խաթարում դրա անցկացումը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության: Իսկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը պայման է դրել այդ հանդիպումը քառակողմ՝ նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ անցկացնելու համար, ինչը Բաքուն մերժել է: Երևանը ի պատասխան Ալիևի այդ հայտարարության պարզաբանել է, որ Բրյուսելում դեկտեմբերի  7-ին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հենց քառակողմ ձևաչափի հանդիպմանը, ըստ այդմ տրամաբանական է, որ այդ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությամբ հանդիպումը լինի հենց այդ ձևաչափով:

«Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը՝ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Պետք է ենթադրել, որ քառակողմ ձևաչափի մասին Երևանի դիրքորոշումը անկասկած համաձայնեցված է Փարիզի հետ, այապես  կարող է ստացվել բավականին անհարմար պատկեր, եթե հանկարծ Փարիզից հնչի կարծիք, որ Ֆրանսիան ամենևին չի պնդում Բրյուսելի հանդիպմանն իր մասնակցությունը:

Միևնույն ժամանակ, Ալիևը նոյեմբերի 25-ին հայտարարել է, թե Ֆրանսիան այլևս չի կարող լինել միջնորդ: Իր գնահատականը նա «հիմնավորել» է Ֆրանսիայի նախագահի հայտնի հեռուստահարցազրույցում պատերազմի մասին արած հայտարարություններով, նաև Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևով, Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի՝ Հայաստանին աջակցող գնահատականներով: Ստացվում է որոշակի փակուղային իրավիճակ, որովհետև, եթե Բրյուսելի ձևաչափի ներքո տեղի ունենա հանդիպում առանց Ֆրանսիայի, ապա կստացվի, որ Երևանն է «նահանջել» իր դիրքից, իսկ այդ դեպքում հարց կառաջանա, թե ի՞նչ է ստացել դրա դիմաց: Եթե տեղի ունենա քառակողմ նոր հանդիպում, ապա կստացվի, որ նահանջել է Բաքուն, ըստ այդմ կլինի հարց, թե Ադրբեջանը ինչ է ստացել դրա դիմաց: Եթե Ֆրանսիան «ինքնակամ» դուրս է գալիս, ապա այդ դեպքում առաջանում է հարց, թե Փարիզն ինչու՞ է անում դա Բրյուսելի ձևաչափում «փակուղի» ստեղծելով, կամա, թե ակամա: Ո՞րն է լինելու Ֆրանսիայի հաջորդ քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում