Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Իլհամ Ալիևի հայտարարությանը նշում են, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը չի կայանա, քանի որ Միշելը իրեն հայտնել է, որ Հայաստանի վարչապետը հանդիպման պայման է դիտարկում նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությունը: Ալիևը հայտարարել է, թե դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի և ՔՈ կուսակցության վարչության անդամ Հայկ Սահակյանի հետ:
Բլեյանի խոսքով` Ֆրանսիան ձգտում է իր ոտքն ունենալ Հրվ. Կովկասում. Հայաստանն այստեղ անելիք ունի:
Ըստ նրա` այս զարգացումներից հետո տրամաբանական էր, որ Ֆրանսիան կորցնում է միջնորդական առաքելությունը:
Իսկ Հայկ Սահակյանը կարծում է, որ gործ ունենք Ադրբեջանի ակտիվ արտաքին քաղաքականության հետ: