Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Հայաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին կողմնակի զոհն է․ Յան Ցինգել

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Սլովակիայի «Strategic Analysis SK» կենտրոնի տնօրեն Յան Ցինգելի հետ։

Մեր զրուցակիցը Հայաստան է եկել՝ մասնակցելու Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի (International Visegrad Fund) և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող միջոցառմանը։

Անկասկած, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում փոխվել է Ռուսաստանի քաղաքականությունը  նաև Հարավային Կովկասի նկատմամբ։ Եթե նախկինում Ռուսաստանն այստեղ միակ խաղացողն էր, ապա այժմ կան այլ դերակատարներ, ովքեր փորձում են Ռուսաստանին դուրս ղել մեր տարածաշրջանից։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս գործընթացի վերաբերյալ, որքանո՞վ Արևմուտքը կկարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում։

Ինչպես նշեցիք, Ուկրաինայում ընթացող պատերազմը փոխեց նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան, և ես կասեի, որ Հայաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի առաջին կողմնակի զոհն է։ Պատճառն այն է, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր, այժմ զբաղված է այլ խնդրով, Ուկրաինայի պարագայում բավական ծանր վիճակում է հայտնվել, հիմնական ուժերն այդտեղ է ուղղորդել, և չի կարող Հայաստանին պաշտպանել՝ առկա պայմանագրերին համապատասխան։ Դա հնարավորություն է ստեղծում այլ խաղացողների համար, որոնցից ոմանք՝ ինչպես Թուրքիան և Իրանը, վաղուց ակտիվ են տարածաշրջանում, սակայն այժմ, կարծես թե, Եվրամիությունը նույնպես ավելի հետաքրքրված է Հայաստանով։ Կարծում եմ, դա ունի երկու հիմնական պատճառ․ առաջինը՝ Ռուսաստանի Ուկրաինայում վարած պատերազմը և այս տարածաշրջանում  Ռուսաստանի դիրքերի թուլացման պատճառով Եվրամիության ներգրավվածության ընդլայնման փորձերը։ Երկրորդը հենց անվտանգային և ուժային վակուումն է, որի պատճառով Հայաստանը առավել խոցելի է։ Եվ սեպտեմբերի 13-ից հետո տեսանք, որ Ֆրանսիան նախաձեռնեց Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ ինչը ԵՄ-ի չափանիշներով բավական արագ է տեղի ունեցել, և դիտորդներ հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին։ Սա նոր մոտեցում է․ նախկինում Եվրամիությունը Հայաստանը ավելի շատ ընկալում էր որպես Ռուսաստանի կցորդ և չէր մասնակցում անվտանգության ապահովմանը։

-Անվտանգային ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը նման հեռանկարի դեպքում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը չի երաշխավորում մեր անվտանգությունը, բայց մենք գետնի վրա  անվտանգության այլ երաշխիքներ չունենք։ Այսինքն՝ Արևմուտքից աջակցության գեղեցիկ խոսքեր են հնչում, բայց դրանք մեր խնդիրները չեն լուծում։ Որքանո՞վ է իրատեսական նման աջակցություն ակնկալել Արևմուտքից։

-Իսկապես, ներկայումս Հայաստանի անվտանգային իրավիճակը շատ բարդ է։ ՀԱՊԿ-ը, ինչպես տեսնում ենք, արդյունավետ չէ երկու պատճառով․ նախ, Ռուսաստանը ռազմական առումով ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայում, և երկրորդը՝ Ռուսաստանը դարձյալ ուզում է հարաբերություններ պահպանել նաև Ադրբեջանի հետ և ազդեցություն ունենալ երկու երկրների նկատմամբ էլ։ Այսինքն՝ Հայաստանին ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունը Հայաստանին ներկայումս անհավանական է, և Հայաստանը ստիպված է այլ երաշխավորներ փնտրել։ Ինչպես նշել էի, մասնավորապես Եվրամիությունում Հայաստանը ընկալվում էր որպես Ռուսաստանի կցորդ, և հակառակն ապացուցելու համար լուծումը գուցե որևէ երաշխիք չտվող ՀԱՊԿ-ից դուրս գալն է․ դրանով Եվրոպայում Հայաստանի կերպարը կբարելավվեր։ Հասկանալի է, որ դա բարդ է, և Հայաստանը բարդ անվտանգային իրավիճակում է, բայց մյուս կողմից, Ռուսաստանը օգտագործում է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ իր ազդեցությունը՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին ազդեցության տակ պահելու, տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։ ՀԱՊԿ-ից դուրս գալը Արևմուտքի համար հստակ ազդակ կլիներ՝ Հայաստանի դիրքի փոփոխության մասին, և կարող է դրական արձագանքի արժանանալ՝ հատկապես Եվրամիության դիտորդական առաքելությունը նախաձեռնած Ֆրանսիայում։

 -Ինչպես կարձագանքի դրան Ռուսաստանը, ինչ նոր խնդիրների մենք կբախվենք։

-Իսկապես, Ռուսաստանը կարող է տարբեր կերպ գործել, կարող է սպառնալ իր զինվորականներին դուրս բերել, բայց տարածաշրջանի այլ մասերում արդեն իսկ նկատելի է, որ նրանք դուրս են բերում լավ պատրաստված ստորաբաժանումները՝ դրանք ուղարկելով Ուկրաինա, իսկ դրանց փոխարեն տեղակայում են մոբիլիզացված և ընդամենը մի քանի օրվա պատրաստություն անցած անձանց․ որքանո՞վ են վերջիններս ունակ ապահովելու Հայաստանի պաշտպանությունը։

 -Դուք տեղյակ եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ։ Ավելին, այս գործընթացն ընթանում է Մոսկվայի և Բրյուսելի հերթական մրցակցությամբ։ Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում, որքանո՞վ է իրատեսական այդ պայմանագրի ստորագրումը և, որ ամենակարևորն է, ո՞ւմ միջնորդությամբ։

 -Դա դարձյալ երկակի բնույթ ունեցող գործընթաց է, որում Ռուսաստանը փորձում է պահպանել ազդեցությունը տարածաշրջանում՝ մնալով ղարաբաղյան հակամարտության միջնորդ։ Ինչպես նշեցի, Ռուսաստանը օգտագործում է հակամարտությունը՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ ազդեցությունը պահպանելու համար, և, ինչպես տեսանք, Սիչիի վերջին հանդիպումը, ընդամենը օրեր առաջ, Հայաստանում սպասումներ էր առաջացրել՝ Ռուսաստանից որոշակի ազդակների պատճառով, բայց ի վերջո նշանակալի արդյունք չեղավ։ Այդ պատճառով կարծում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան մեկ ձևաչափով՝ Եվրամիության հովանու ներքո, որն այժմ ավելի արդիական է՝ նախ հաշվի առնելով, որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, իսկ բացի այդ՝ որ Ռուսաստանն այժմ մեկուսացված է միջազգային ասպարեզում։

Ամենայն հավանականությամբ, այս համաձայնագիրը կստորագրվի առանց Ղարաբաղի կարգավիճակի մասին հիշատակման։ Արևմուտքը կարո՞ղ է երաշխավորել, որ ապագայում այդ հարցին կանդրադառնան և  կերaշխավորվի մի կարգավիճակ, երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէ։

 -Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը շատ կարևոր է, քանի որ դա այնտեղ բնակվող հայերի խնդիրն է։ Ինչպես արդեն նշվեց, բանակցությունները պետք է հիմնականում տեղի ունենան ԵՄ-ի միջնորդությամբ, և միևնույն ժամանակ, հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվորեն աշխատի գործընկերների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, բացատրելով Ղարաբաղի հայերի կարգավիճակի և պաշտպանության ծայրահեղ կարևորությունը։ Քանի որ արևմտյան երկրների մեծամասնությունը տարածքային ամբողջականության կողմնակից է և դեմ է անջատողական շարժումներին, հայկական դիվանագիտությունից ահռելի աշխատանք է պահանջվում՝ բացատրելու համար, ինչու է այդ խնդիրը այդքան կարևոր, և հետևանքները որքան ծանր կարող են լինել։

-Անդրադառնանք Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններին, սա առավելագու՞յնն է, որ ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է ունենալ Եվրամիության հետ։

-Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այժմ հավանաբար հասել են բարձրակետին՝ որքանով դա հնարավոր է ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամակցության պայմաններում։ Հայաստանի հնարավոր քայլերից մեկը ՀԱՊԿ-ից դուրս գալն է՝ որպես ԵՄ-ի համար հարաբերությունները խորացնելու հզոր ազդակ։ Մինչդեռ Հայաստանը դեռ ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ, հարևան Վրաստանը շատ ավելի սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ՝ ստանալով ավելի շատ ներդրումներ և նյութական օժանդակություն։ Վրաստանում է նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը վերահսկում է իրավիճակը Հարավային Օսիայում և Աբխազիայում, և ԵՄ-ն այնտեղ ավելի խորն է ներգրավված։ Միևնույն ժամանակ, Վրաստանի ներկայիս կառավարության նկատմամբ դժգոհությունը աճում է՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով։ Վրաստանի այժմ սխալ ազդակներ են ուղարկվում, և դրա արդյունքում ԵՄ-ն նրան չշնորհեց անդամության թեկնածուի կարգավիճակ՝ ինչպես Ուկրաինային և Մոլդովային։ Կարծում եմ, ԵՄ-ն շահագրգռված կլինի Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման միջոցով, եթե Ռուսաստանի ազդեցության առումով կասկածները փարատվեն։ Ինչպես տեսանք սեպտեմբերի 13-ից հետո, ԵՄ-ն հարաբերականորեն արագ գործեց՝ ուղարկելով դիտորդական առաքելությունը, ինչի համար անձնակազմի մի մասը տեղափոխվեց Վրաստանից։ Իհարկե, Վրաստանում դա դժգոհություն է առաջացրել, քանի որ ԵՄ-ի ուշադրությունը նրանցից շեղվել է, սակայն իմ տեսանկյունից դա ազդակ է, որ ԵՄ-ն մտածում է Հայաստանի մասին և ցանկանում է անել ավելին, քանի նախկինում։

-Վերջում կխնդրեմ անդրադառնալ նաև Հայաստան—Թուրքիա հարաբերություններին։ 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունից հետո առաջին անգամ նման գործընթաց է սկսվել եւ արդեն որոշակի առաջընթաց կա։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում և որքանո՞վ է դա կախված հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք ընտրություններից։ Ի դեպ, փորձագետները խոսում են Էրդողանի պարտության հավանականության մասին։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք այդ համատեքստում։

-Սկսեմ հարցի վերջից ՝ ընտրություններից։ Էրդողանը ստեղծել է իր և իր շրջապատի մարդկանց վրա հիմնված մի համակարգ։ Ընտրություններում պարտությունը կհանգեցնի այդ համակարգի փլուզմանը․ արդյունքում Էրդողանից կախված մարդիկ կզրկվեն հնարավորություններից, գուցե նաև ազատությունից։ Այդ պատճառով կարծում եմ, որ Էրդողանը կերաշխավորի իր հաղթանակը ընտրություններում․ այդ առումով փոփոխություն չեմ ակնկալում։

Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը Թուրքիայի նախընտրական գործընթացում դոմինանտ չէ։ Այն բավական նուրբ թեմա է, և հավանաբար փորձում են այն շատ չհնչեցնել։ Այդ պատճառով ընտրություններից առաջ լուրջ փոփոխություն չեմ ակնկալում․ գուցե ընտրություններից հետո՝ երբ կրքերը կհանդարտվեն, հնարավոր է հարաբերությունների որոշակի բարելավում։ Բայց կարևոր է նաև հիշել, որ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ կախված են նաև Ադրբեջանից և ղարաբաղյան խնդրի նկատմամբ նրա դիրքորոշումից։ Թուրքիան կարող է փոխել Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը՝ եթե Ադրբեջանը զգա, որ լրացուցիչ բան է շահում։ Այսպիսով՝ չեմ կարծում, որ Թուրքիան կբացի իր խաղաքարտերը․ այն կշարունակի քաղաքականությունը կոորդինացնել Ադրբեջանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում