Saturday, 25 05 2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Էրդողանի «փորացավը» հասկանալի է, վախենում է, որ Ղարաբաղ տեղափոխված սիրիացի ահաբեկիչները կգնան Թուրքիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հասցեին, նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պարտավորությունները սիրիական հարցի լուծման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերի կատարման հարցում, հայտնում է Ուկրաինա 365 տելեգրամ ալիքը։ Լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ ռուսական կողմը խախտում է 2019 թվականին Սոչիում երկու երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագիրը։

«Մենք պայմանագիր ենք ստորագրել 2019 թվականին Սոչիում։ Ռուսաստանը պարտավորվել է ոչնչացնել ահաբեկիչներին Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ցավոք, չնայած մեր կողմից բազմաթիվ հիշեցումներին, նրանք չկատարեցին այդ խոստումները», ընդգծել է Էրդողանը։

Նոյեմբերի 20-ին Թուրքիան հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին և Սիրիային եւ հայտարարել, թե դա հատուցման գործողություն է Ստամբուլի ահաբեկչությանն ի պատասխան։ Անկարան մեղադրել է քրդական կառույցներին։ Ըստ իրազեկ աղբյուրների՝ այս հարվածները կարող են կրել կանխարգելիչ բնույթ և հող նախապատրաստել լայնածավալ ցամաքային ռազմական գործողության համար։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ ինքը մտադիր չէ Պուտինին տեղյակ պահել Սիրիայում իր գործողությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է դուրս բերել իր ռազմական կոնտինգենտն ու տեխնիկան՝ այն Ուկրաինայի տարածք տեղափոխելու համար։

«Պուտինին հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը, և նա գիտակցում է այն փաստը, որ տարածաշրջանում հարվածները հնարավոր են ցանկացած պահի», ասել է Էրդողանը, նշելով թուրքական կողմի անկախությունը ցանկացած որոշում կայացնելիս, գրում են զլմ-ները:

Արժե նշել, որ Վալդայ ակումբում իր հայտնի ելույթում Պուտինը գովաբանել էր Էրդողանին այն բանի համար, որ թուրք նախագահն իսկական տղամարդ է, պահում է իր խոսքը և որոշումներ կայացնելիս անկախ է։

Հավելենք, որ Էրդողանի հիշատակած ահաբեկիչները հենց այն խմբերն են, որոնք 2020-ի օգոստոսին Անկարայի և Մոսկվայի ջանքերով տեղափոխվեցին Արցախի սահման ու Բաքվի հիմնական գրոհային ուժը դարձան։

Մոսկվան էլ, Անկարան էլ իրենց զինանոցում սիրիական ահաբեկչական բանակներ ունեն, որոնք օգտագործում են իրար դեմ։ Եվ միայն Հայաստանի դեպքում է, որ երկուսն էլ միավորում են ջանքերն ու շարժում ընդդեմ հայերի։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  Էրդողանի հոխորտանքներին լուրջ վերաբերել չի կարելի, քանի որ վերջինս ամբողջ Եվրոպայում ծաղրանքի առարկա է դարձել, իսկ Միացյալ Նահանգներում նախընտրում են հարաբերվել Իրանի հետ՝ ունենալով ահռելի հակասություններ, քան Էրդողանի, որովհետև Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ կանխատեսելի չէ․ «Երբ սիրիական զորքերը պետք է Իդլիբ  մտնեին, Պուտինը Էրդողանին հրավիրեց Սոչի հանդիպման, այնտեղ իրենց համար միջանցք սարքեցին՝ Հալեպը Լաթաքիային կապող, ինքը պարտավորվել էր  Իդլիբի ահաբեկիչներին զինաթափել։ Բայց արել է ճիշտ հակառակը։ Հետևաբար իրար արժանի են, ինչ ուզում են անեն»,-«Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երկուսի «փորացավն» այն է, որ զգում են պետք է Սիրիայից դուրս գան․ «Առայժմ Էրդողանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում Բաշար ալ Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, որովհետև վերջինս Թուրքիայի առջև նախապայմաններ է դնում մի շարք շրջաններից՝ այդ թվում Աֆրինից, Իդլիբից դուրս գալ, ահաբեկիչներին էլ իր հետ վերցնել։Կար այսպես կոչված «Ազատ Սիրիայի բանակ», որը  լիովին անցավ Թուրքիայի վերահսկողության տակ՝ կոչվելով Սիրիայի ազգային բանակ։  Հերիք չի այդ ահաբեկիչներին բերում են Լեռնային Ղարաբաղ՝ կռվելու երրորդ երկրի դեմ, հետո էլ խոսում են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին։ Բայց նմանատիպ հայտարարությունները մեր վրա առանձնապես չեն անդրադառնա, մեր ինքնիշխանությունը ոտնահարված է, տարածքային ամբողջականությունը՝ ևս։ Ադրբեջանն էլ Ռուսաստանի ձեռքին դարձել է արդյունավետ հրաձիգ, բոլոր չար գործերը նրա ձեռքով է անում»։

Ինչու՞  են հիմա Էրդողանին մտահոգել ահաբեկիչները։ Չաքրյանը  նշում  է, որ շուրջ 40 բնակավայրերում  ահաբեկիչները Թուրքիայի դեմ ցույցեր են արել, հարձակվել թուրքական ներկայացուցչությունների վրա, ջարդուխուրդ արել, սպանություններ կատարել, ինչի մասին դեռ չի բարձրաձայնվում․ «Այսինքն շուրջ 40 բնակավայրում հակաթուրքական գործողություններ են իրականացվել, որովհետև աշխատավարձ չեն ստանում, Էրդողանը նրանց գումար էր խոստացել, բայց չի տալիս։ Ղարաբաղյան պատերազմից հետո էլ խոստացված գումարը չի տվել։ Հիմա վախենում է, որ սիրիական բանակը երբ մտնի Իդլիբ, ու՞ր փախնեն ահաբեկիչները, կարող է գան Թուրքիան»։

Ինչու՞ Մոսկվան չի ոչնչացնում ահաբեկիչներին՝ պայմանավորվածության համաձայն, թուրքագետը կարծում է, որ այդ երկիրն էլ երկակի է խաղում․ «Ասադին ասում է՝ եթե մենք դուրս գանք այնտեղից, ահաբեկիչները կակտիվանան ու քեզ գահընկեց կանեն։Շանտաժի միջոց է դարձրել։ Հետո էլ՝ այլևս Ուկրաինա ուղարկելիք զորք չունի, նույնիսկ Հայաստանի ռազմաբազայի թափթփուկներին է հանել-տարել»,-եզրափակեց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում