Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ադրբեջանի՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման վրա ազդել է այն, որ Հայաստանն է նման դեսպանատուն բացել․ Ցինկեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը։

-Պարոն Ցինկեր, Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք սրա վերաբերյալ, ինչու՞ Բաքուն որոշեց հիմա նման քայլի գնալ։

-Նախևառաջ պետք է նշել, որ որոշումը կայացրել է Ադրբեջանը և ոչ Իսրայելը, ուստի երևի թե պետք էր պարզաբանումներ հարցնել հենց Բաքվից։

Պետք է նշել, որ երբ փլուզվեց Խորհրդային միությունը, պետություններն անկախացան, Իսրայելը հարաբերություններ հաստատեց Հարավային Կովկասի բոլոր երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ։Վրաստանում ու Ադրբեջանում կա հրեական մեծ համայնք, ուստի որոշում կայացվեց այնտեղ դեսպանատներ բացել։ Այդ երկրների հետ կա նաև մեծ առևտրաշրջանառություն։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում էր Իսրայելում դեսպանատուն բացել՝ վախենալով, որ այլ մուսուլմանական երկրներ կարող են իրեն մեղադրել  այն հարցում, որ նա այդպիսով պաշտպանում է Իսրայելին։ Նման քաղաքականությունը շարունակվում էր  երկար տարիներ։ Եվ սա չնայած այն հանգամանքի, որ շատ երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Ուզբեկստանը, որոնք ևս ԽՍՀՄ կազմի մեջ են եղել, Իսրայելում դեսպանատներ են բացել ու վաղուց աշխատում են։

Այն բանից հետո, երբ Իսրայելը ԱՄԷ-ի, Բահրեյնի  հետ այսպես կոչված «Աբրահամի համաձայնություններ» է կնքել, (հիմա էլ Սաուդյան Արաբիայի հետ է հարաբերությունները զարգացնում), այդ երկրները սկսեցին Իսրայելում դեսպանատներ բացել։ Ադրբեջանն առաջին շիա պետությունն է, որը նման որոշում կայացրեց; Ես չունեմ հստակ տեղեկություններ, բայց ելնելով Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների բնույթից, Իսրյաելը կարող էր նաև նման պահանջ  ներկայացնել՝առ այն, թե  ինչու չեք բացում դեսպանատուն, երբ այլ երկրներ բացում են։

Չեմ բացառում նաև, որ Ադրբեջանի որոշման վրա ազդել է  նաև այն հանգամանքը, որ Հայաստանն է Իսրայելում դեսպանատուն բացել։ Սա համալիր իրադարձությունների արդյունք է՝ մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը, Հայաստանի կողմից դեսպանատուն բացելու որոշումը․․․գուցե այս հանգամանքներն են ադրբեջանական կողմին ստիպել բացել դեսպանատուն։ Ավելին՝ կարող եմ ասել, որ շատ ավտորիտար երկրներ, որոնք Իսրայելի հետ հարաբերություններ են հարթում, փորձում են Իսրյալեն օգտագործել որպես միջանցք՝ դեպի ԱՄՆ, Եվրոպա։ Ուստի շատերն են հետաքրքրված Իսրայելում դեսպանատուն բացելով։Բայց լավ կլիներ, որ  դեսպանատուն բացվեր ոչ թե Թել Ավիվում, այլ մեր մայրաքաղաք Երուսաղեմում։

-Դուք նշեցիք, որ Ադրբեջանն առաջին շիա պետությունն է, որ Իսրայելում դեսպանատուն է բացում։ Սա լրացուցիչ առավելություն տալի՞ս է ըստ ձեզ։

-Չեմ կարծում, որ սա հատուկ ինչ-որ բան է նշանակում։ Այո, հիմնականում սյունիներն են դեսպանատուն բացել։ Այո՛, Ադրբեջանը առաջին շիա պետությունն է, բայց երբեմն շիաներն իրար մեջ լեզու չեն գտնում։ Դուք մոտ եք, ավելի լավ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։

-Իսրայելում Հայաստանը նոր դեսպան նշանակեց, որն արդեն տևական ժամանակ է` աշխատում է։ Դուք այս ընթացքում երկկողմ հարաբերություններում փոփոխություններ նկատե՞լ եք։

-Առաջին տարին դժվար է գնահատել, որովհետև շատ տեխնիկական հարցեր կան, որոնց դեսպանը պետք է ծանոթանար։Եկեք սպասենք մինչև տարեվերջ։ Մանավանդ ես գիտեմ, որ նոյեմբերին Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներ Հայաստանում իրենց կոլեգաների հետ հանդիպումներ են ունեցել։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Արման Հակոբյանը։  Այժմ նա արձակուրդում է, մոտ օրերս վերադառնալու է Իսրայել։ Կարծում եմ՝ մենք կշփվենք  և նա մեզ կպատմի՝ ինչպես են Հայաստանում անցել  հանդիպումները, ինչ առաջընթացներ են եղել։ Եկե՛ք  սպասենք մինչև տարեվերջ և գնահատենք՝ տարին հաջողվա՞ծ էր երկկողմ հարաբերությունների իմաստով, թե՞ ոչ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում