Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ազդակ էր, որ պատրաստ չէ փիլիսոփայական ինչ-որ փաստաթղթեր ստորագրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ըստ քաղաքագետի` հնարավոր սցենար է, որ փաստաթուղթը վերախմբագրվի ու Հայաստանին պարտադրվի ստորագրել. «Երևանում Լավրովը շփոթված էր, ամեն ինչ իր հունով չէր գնում: Հայաստանի դեմարշը Ռուսաստանի դեմ չէր. Բելառուսի դեմ էր»: Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը նպաստավոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգ սկսի: