ՀՀ իշխանությունը իր տարբերակված մոտեցումով տարբերակված մոտեցում ցույց տվեց Պուտինին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցի խոսքով` ՀԱՊԿ-ը բուտաֆորիկ կառույց է. «Ակնհայտ է, որ այն բանաձևումները, որ ունի Երևանը, տեղ չի գտնելու ՀԱՊԿ հռչակագրում: Լրամշակման փաստաթուղթը հետ ուղարկելը դեմքը փրկելու քայլ էր: Անկատար անվտանգային համակարգը լքում են, երբ ունեն այլընտրանքային առաջարկներ: Արևմուտքի ազդակները ամենևին չեն ձգում անվտանգային այլընտրանքային համակարգին: Որևէ երաշխիք չունենք, որ ՌԴ հակազդեցությանը հանդիման կստանանք Արևմուտքի աջակցությունը»:
Սուրենյանցը կարծում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չպետք է ձևակերպել: