Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ալիևը հայտարարել է Փաշինյանի առաջադրած պայմանի մասին. արգելակում Բրյուսելում

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Իլհամ Ալիևի հայտարարությանը նշում են, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը չի կայանա, քանի որ Միշելը իրեն հայտնել է, որ Հայաստանի վարչապետը հանդիպման պայման է դիտարկում նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությունը: Ալիևը հայտարարել է, թե դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա: Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել այդ տեղեկությանը և հետաքրքիր կլինի այդ արձագանքը:

Միաժամանակ, Ալիևի հայտարարությունը ուշագրավ է այն ֆոնին, ինչ կատարվեց Երևանում ՀԱՊԿ Վեհաժողովի համատեքստում, երբ դրանից առաջ տեղի ունեցավ Պուտին-Ալիև զրույց, իսկ արդեն Երևանում՝ Պուտին-Փաշինյան, իսկ հաջորդ օրը Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե դրական ազդակ են ստացել Հորադիզ-Մեղրի-Երասխ երկաթուղու հարցում առաջընթացի առումով և կարող է առաջանալ երկաթուղու վերականգնմանը վերադառնալու անհրաժեշտություն, ասելով նաև, թե կարծում է դա կհետաքրքրի միջազգային գործընկերներին: Դատելով հայտարարության ժամանակագրությունից, պետք է եզրակացնել, որ ազդակը ստացվել է ռուսական միջնորդական, կամ պարզապես Պուտինի միջոցով: Դրան հաջորդեց նաև ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, այսպես ասած Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Խովաևի այցը Բաքու: Ահա այդ ֆոնին հայտարարվում է, որ չի կայանա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի «պայմանի» պատճառով:

Թե ինչու է Ալիևը հրաժարվում Ֆրանսիայի նախագահի մասնակցությունից, թերևս նույնպես պարզ է և այստեղ ըստ ամենայնի խնդիրը Ֆրանսիայի Սենատի բանաձևն է: Հատկանշական է նաև, որ այդ բանաձևից երկու օր առաջ՝ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահը խոսել էր Ալիևի հետ և նրան հայտնել նաև նոյեմբերի 19-ին Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու մասին: Արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը «տապալում», կամ նվազագույնը «արգելակում» է բրյուսելյան գործընթաց ասվածը, այդպիսով «ճանապարհ» բացելով Ռուսաստանի միջնորդությանը:

Հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևից հետո Երևան ու Բաքու էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Փաշինյանին և Ալիևին հորդորել էր պահել Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով նոյեմբերի 7-ին տեղի ունեցած բանակցության թափը: Արդյո՞ք Բլինքենի այդ զանգերի և հորդորի տողատակում հենց մտահոգությունն էր «բրյուսելյան» գործընթացի առնչությամբ, որին Վաշինգտոնը մի քանի անգամ հայտնել է իր զորակցությունը: Ֆրանսիայի Սենատի բանաձևի ընդունումից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ այդ բանաձևը մարտահրավեր էր ոչ միայն Բաքվին, և գուցե նույնիսկ ոչ այնքան Բաքվին, որքան օրինակ Եվրոպային, Եվրամիությանը, որի հետ հարաբերության առումով Փարիզը մտնում է բավականին խրթին փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում