Friday, 09 12 2022
01:00
Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Նորայր Վարդանյանի նորածին քույրիկի և եղբոր մկրտությանը
Ջոն Գալլագերը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել
Քննարկվել են Կապսի ջրամբարի մրցութային և Ջրաձորի վերաբնակեցման գործընթացները
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ ՄԻՊ-ը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննարկել են տեղահանված անձանց վերաբերյալ հումանիտար հարցեր
Այսպիսի երևացող փոփոխություններից գալիս է հաջորդ քայլը անելու հաստատակամությունը․ Ժաննա Անդրեասյան
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են NDI-ի ներկայացուցիչների հետ
23:15
Էստոնիան ցանկանում է դադարեցնել ուկրաինացի փախստականների ընդունումը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս
Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը կարող է միտված լինել ՀԱՊԿ-ն անցնցում լքելուն
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Բաքուն Ղարաբաղի հայերին միշտ լարված է պահելու՝ ցույց տալու, որ նրանց ճակատագիրն իրենից է կախված
22:00
ԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:40
ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ
Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը.Նա հանդիպում էր պահանջում Խաչատուր Սուքիասյանի հետ
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն
Արցախում անչափահասներ են թունավորվել. բժշկի է դիմել 26 երեխա
Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ
Նոյեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված 13 հայ զինծառայողների մարմինները նույնականացվել են
Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ՝ անօրինական շինությունների դեմ պայքարի շրջանակներում
Հայ-թուրքական զարգացումներին պետք է հետևել զգուշավոր լավատեսությամբ
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ
Հայաստանը կունենա սեփական հետախուզական մարմին․ որոշումն ընդունված է
Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանը ձեւավորում է գերնախարարություն և նոր քաղաքական հարաբերակցություն

Կառավարությունը հավանության է արժանացրել Ներքին գործերի նախարարության ստեղծման նախաձեռնությունը: Փաստացի, նոր նախարարությունը ընդհոպ կարող է ստանալ գերնախարարություն բնորոշումը, հաշվի առնելով այն, որ ներառելու է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, միգրացիայի ծառայությանը, իր մեջ ընդհանրապես ներառելու է հինգ ոլորտներ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Այլ կերպ, քան գերնախարարություն, նոր ստեղծվելիք կառույցն անշուշտ բարդ է բնորոշել:

Անկասկած է նաեւ, որ գործ ունենք ոչ միայն կառավարության կառուցվածքային փոփոխության հերթական ակտի հետ, այլ գործնականում քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության առանցքային քայլի, քանի որ նախարարությունը բնականաբար ստանում է արդեն քաղաքական կարգավիճակ եւ հետեւաբար ձեւավորվում է քաղաքական ուժեղ ազդեցության նոր բեվեռ, որը իր նշանակությունն է ունենալու թե ընդհանոււր ներքաղաքական իրողությունների, ու թե նաեւ ներիշխանական դասավորության համար: Ուժեղ քաղաքական պաշտոնի, հետեւաբար ուժեղ քաղաքական կենտրոնի ստեղծումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ոչ միայն ներքաղաքական դիրքերն ամրացնելու տրամաբանության համատեքստում: Իհարկե, ՆԳՆ ստեղծումը միտված է դրան, եւ թերեւս ունենալու է այդ էֆեկտը, մի կողմից թույլ տալով առավել էֆեկտիվ վերահսկել ուժային-վարչական համակկարգի մի մեծ տարածություն, մյուս կողմից դրանով իսկ հոգեբանական ավելի մեծ ազդեցություն թողնել քաղաքական մրցակիցների վրա, հատկապես այն պարագայում, երբ նրանք իրենք են մշտապես դիտարկել ներիշխանական, մասնավորապես իրավապահ համակարգի հանդեպ հոգեբանական ներգործության միջոցով այն իշխանության «տակից» քաշելու մեթոդաբանությունը;

ՆԳՆ ստեղծումով Նիկոլ Փաշինյանը թերեւս փորձում է առավել ամուր նստել այդ համակարգի «վրա» եւ չտալ կասկածի ու «գայթակղության» տեղիք ներքաղաքական դաշտում: Ինչ կստացվի այդ ամենից, իհարկե այլ հարց է, քանի որ ընդհանրապես ներքաղաքական հարաբերակցության խնդիրները ենթակա են ոչ միայն կառավարրման կառուցվածքի, այլ նաեւ բազմաթիվ այլ ներքին ու արտաքին ազդեցությունների: Բայց, բավականին նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծելով զորեղ քաղաքական «կենտրոնը», փորձում է բարձրացնել իր ներքաղաքական «ապահովագրական գոտու» ամրության աստիճանը: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն այդ քաղաքական քայլով ձգտում է թերեւս լուծել ներիշխանական բալանսի հետ կապված խնդիրներ: Կառավարող ՔՊ կուսակցության ներկայիս խնդրահարույց հանգամանքներից մեկն այն է, որ գործնականում բացակայում է ներքին բալանսավորվածությունը եւ չափազանց շատ բան է անմիջականորեն կախված միայն մեկ մարդուց: Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Իսկ դա խորքային առումով էական խնդիր է:

Իհարկե դրա գոյությունը պայմանավորված է ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ մի շարք հանգամանքներով: Ներկայումս չծավալվենք դրանց շուրջ: Փաշինյանը ստեղծելով ուժեղ քաղաքական կենտրոնը՝ նոր քաղաքական պաշտոնի եւ բեվեռի տեսքով, փորձում է լուծել այդ հարցը, այսինքն կառավարող ուժի ներսում բալանսավորման մի քանի կետերի կամ «անկյունաքարերի» հարցը, այդ կերպ փորձելով նվազագույնը ապահովել երկու անմիջական խննդրի լուծում: Նախ, նա քայլեր է կատարում իր վրա ընկած քաղաքական բեռը կկառավարող ուժի այլ «սյուների» միջեւ շատ, թե քիչ համաչափ բաշխելու ուղղությամբ՝ հնարավորություն-պատասխանատվություն հարաբերակցության մեխանիզմի տրամաբանությամբ: Այսինքն, ձեւավորվում է նոր կենտրոն, տրվում է մեծ հնարավորություն, միաժամանակ դա իր հետ բերում է պատասխանատվություն, ինչը Նիկոլ Փաշինյանին թույլ կտա մի կողմից թեթեւացնել իր անմիջական քաղաքական բեռը ներքին հարցերում, մյուս կողմից վերահսկելի պահել կենտրոնները, որոնք ստանալով իրենց բաժին բեռը, բնականաբար պետք է ունենան նաեւ դրան համարժեք իշխանություն ու հնարավորություն, այլապես բալանսը չի լինի կենսունակ: Մյուսը, որ թերեւս փորձում է լուծել Փաշինյանը ՆԳՆ ստեղծումով, իշխանության մեջ այսպես ասած բազմակենտրոն քաղաքական իրավիճակի ձեւավորումն է, որը բեռը թեթեւացնելուց բացի, նաեւ կխթանի «մրցակցություն» եւ կբարձրացնի Նիկոլ Փաշինյանի ճկունությունը ոչ միայն ներքաղաքական դաշտի, այլ նաեւ սեփական քաղաքական ուժի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում