Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Կառավարությունը չի ուզում պառակտում առաջացնել, որևէ արտառոց բան չկա  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան,  համացանցում ակտիվորեն քննարկվում է Արցախի նախագահի որոշումը, ըստ որի նա  շրջանառությունից հանել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ձեր դիտարկմամբ՝ ինչու՞ նման անսպասելի որոշում կայացվեց, երբ բոլոր քաղաքական ուժերը դրան կողմ էին։

Նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ամեն ինչ պարզաբանել է։  Այդ նախագիծը քաղաքական ուժերը չեն ներկայացրել,  կառավարությունն է ներկայացրել ու համապատասխան արձագանք արդեն տրվել է։

-Պարզապես խորհրդարանի բոլոր ուժերը կողմ էին այդ  փոփոխություններին, հիմա դեմ չե՞ն, որ նման որոշում կայացվեց։

-Դա Ազգային ժողովով չի ընդունվում, պետք է ընդունվեր հանրաքվեով։ Երկրորդ ընթերցման փուլում, կառավարությունը՝ որպես հեղինակ, հետ է կանչել օրենքի նախագիծը։ Այստեղ որևէ արտառոց բան չկա, սովորական գործընթաց է։

-Պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, որ դա արվում է պառակտվածությունից խուսափելու համար, իսկ կարո՞ղ է հենց այս որոշումը  պառակտվածություն առաջացնել։

-Չեմ կարծում։ Հակառակը, անհրաժեշտ է որպեսզի ներքին համերաշխության մթնոլորտը պահպանվի և հենց այդ նպատակով էլ նախագիծը հետ կանչվեց։Կառավարության հետ հարցուպատասխպանի ժամանակ էլ այդ մասին նշվեց։

-Կարծում եք Արցախին առհասարակ պետք չե՞ն սահմանադրական փոփոխություններ։

-Մենք այդ մասին խոսել ենք։ Իհարկե  պետք են սահմանադրական փոփոխություններ, մի հոդվածով փոփոխությունը շատ կարևոր էր, որպեսզի ճկունություն ապահովեր սահմանադրության հետագա  փոփոխությունների մասով, բայց քանի որ այդպիսի հարց առաջացավ՝ հասարակության մեջ համերաշխությունը չխաթարելու, պառակտում չառաջացնելու հետ կապված, դրա համար էլ կառավարությունը հետ կանչեց։

-Ի՞նչ արրձագանքներ կլինեն, կարծում եք  բուռն զարգացումնե՞ր են հնարավոր։

-Չեմ կարծում, որ բուռն քննարկումներ լինեն, որովհետև ամեն դեպքում դա կառավարության իրավասությունն է՝ որպես հեղինակ ներկայացրել են, հետո հետ կանչել։ Այսինքն՝  չեմ կարծում, որ սա պետք է բուռն արձագանքի արժանանա։

-Տպավորություն էր, որ Արցախում բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը կողմ են սահմանադրական փոփոխություններին, ի՞նչ հնարավոր պառակտվածության մասին է խոսքը։

Ես չեմ կարող ասել  ինչ մասշտաբի ընդդիմախոսներ են եղել, բայց ամեն դեպքում եղել են տարբեր կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ։ Դրա համար էլ հենց այդպիսի որոշում կայացվեց։

-Կառավարության վերջին փոփոխությունները ի՞նչ համատեքստում կարող ենք դիտարկել, գործընթացներն ինչքանո՞վ են իրար հետ կապված։

-Դուք գիտեք, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետնախարար՝ լայն լիազորություններով։ Պետք է կառավարության նոր ծրագիր ներկայացվի։ Այդ փոփոխությունները հենց այդ ծրագրի, դրա հետագա կատարման արդյունքների ապահովման հետ է  կապված։

-Այսինքն՝ իր թիմի մարդկանց է բերում։

Իհարկե։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, որպեսզի նոր ծրագրերին ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն լինի։ Դրա համար էլ կադրային փոփոխություններ են տեղի ունենում։

-Նախագահ Հարությունյանն այս փոփոխություններին չի՞ միջամտում։

Ամբողջությամբ նախագահի հրամանագրով է կատարվում։ Այսինքն՝ նախագահի հետ համաձայնեցնելով պետնախարարը ձևավորում է նոր կառավարություն։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում