Saturday, 26 11 2022
01:00
Մունդիալ-2022․ Արգենտինան հաղթեց Մեքսիկային
Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Կատարից 10 միլիարդ դոլար Թուրքիային. Reuters
Ադրբեջանի ՊՆ-ին չի բավարարել ՌԴ ՊՆ հայտարարությունը
Քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր
Լիբանանի քաղաքացիները Խանջյան փողոցում ծեծկռտուք են կազմակերպել
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Վրաստանը 2022թ. հունվար-հոկտեմբերին 600 միլիոն դոլարի ավտոմեքենա է վերաարտահանել
Թուրքիան ցանկանում է ռուսական ցորենից ալյուր արտադրել
22:15
Նորվեգիան 195 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային
Բաքուն միջանցքը ներկայացնում է որպես մեգածրագրերի մաս, մինչդեռ այն ռուս-ադրբեջանական նախագիծ է
21:58
Մունդիալ-2022․ Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեց 1/8-րդ եզրափակիչ
Մասկը հայտնել է, թե երբ կթողարկի իր սմարթֆոնը
Կառավարությունը չի ուզում պառակտում առաջացնել, որևէ արտառոց բան չկա  
21:30
ՆԱՍԱ-ն ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի Ուկրաինան հոսանքազրկման ժամանակ
Ապրել «կարմիր գայլախտով», բայց լուսավոր մտքերով
ՀԱՊԿ-ի «նավերը» չեն բարձրանա մեր լեռները․ «Գոդոյին սպասելիս»
Հայաստանում ապաստան ստանալու 700 խնդրագիր է ստացվել
20:30
Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին
Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է
20:00
ԱՀԿ-ն կոչ է արել հարմարեցնել Covid-ի ռազմավարությունը երկրների կոնկրետ իրավիճակին
19:58
Մունդիալ-2022․ Լեհաստանը կարևոր հաղթանակ տարավ
Տոյվո Կլաարն Ադրբեջանում է
19:30
Վախճանվել է Բելառուսի ԱԳ նախարարը
Ալիևի հոխորտանքների պատճառն այն է, որ Իրանը շատ համբերատար եղավ․ եթե Մոսկվան չհերքի՝ ուրեմն միջանցքը հենց իր նախագիծն է
19:00
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն օր 6
Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս
18:30
Ռուսական հրթիռները Կիևը թողել են մթության մեջ
18:15
Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև
Չկա երաշխիք, որ ՌԴ հակազդեցությանը հանդիման կստանանք Արևմուտքի աջակցությունը

Մասկը Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար համաներում է հայտարարել

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter սոցիալական հարթակի սեփականատերը, համընդհանուր համաներում է հայտարարել Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար: Մասկի այս քայլը մտավախություններ է առաջացրել, որ «ատելություն տարածողները» կվերադառնան այս սոցիալական հարթակ: Այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից:

Twitter-ի նոր սեփականատերն ասել է, որ արգելափակված օգտատերերի համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Նման որոշում Մասկը կայացրել է իր էջում անցկացրած հարցման արդյունքներով: Քվեարկողները պատասխանում էին այն հարցին՝ արդյոք պետք է ընդհանուր համաներում շնորհել օգտահաշիվներին, եթե նրանք «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»: Մասկը չի հստակեցրել, թե որ օրենքները նկատի ունի։

Հարցման տակ քվեարկել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, 72%-ը՝ համաներման օգտին:

Քվեարկության արդյունքների մասին Մասկը հայտնել է իր Twitter-ի էջում:

«Ժողովուրդը խոսեց։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Vox Populi, Vox Dei (լատ. Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է – խմբ.)», – գրել է նա:

Օրեր առաջ Իլոն Մասկը վերականգնել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, ինչպես նաև ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի օգտահաշիվը, որի թվիթերյան էջն արգելափակվել էր անցյալ ամիս հակասեմական մեկնաբանությունների համար:

«Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» քարոզչական խումբը հայտարարել է, որ ատելություն պարունակող բովանդակություն տարածողները կշահեն այս քայլից, և կոչ է արել գովազդատուներին դադարեցնել Twitter-ի ֆինանսավորումը, թեև գովազդատուներից շատերն արդեն ծախսեր չեն կատարում այս հարթակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում