Աշխարհի առաջնության առաջին տուրում H ենթախմբում Պորտուգալիայի ազգային հավաքականի ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ Գանայի նկատմամբ։
Խաղի 65-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել գանացիների դարպասին, որը հստակ է իրացրել Կրիշտիանու Ռոնալդուն։
73-րդ րոպեին Անդրե Այուն հավասարեցրել է հաշիվը։
Այնուհետև Ժոաո Ֆելիշը և Ռաֆայել Լեաոն գոլ են խփել և հաշիվը դարձրել 3։1։ 89-րդ րոպեին Բուկարին կրճատել է հաշվի տարբերությունը՝ 3։2։
Այսպիսով, առաջին տուրից հետո Պորտուգալիայի ընտրանին 3 միավորով գլխավորեց խումբը, Ուրուգվայի և Հրվ․ Կորեայի ակտիվում կա 1-ական միավոր։