Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

ՀԱՊԿ Վեհաժողովի «շարունակությունը» Բաքվում

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Խովաևը մի քանի օր առաջ Հայաստանում էր: Բայց, Բաքու նրա այցն ու Ալիևի հետ հանդիպումը առավել ուշագրավ է դարձնում Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովի ֆոնին, մասնավորապես  դրա շրջանակում Պուտին-Փաշինյան հանդիպումն ու նաև նոյեմբերի 24-ի առավոտյան կառավարության նիստում Հայաստանի վարչապետի արած հայտարարությունը: «Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ ստացանք, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը», հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նկատենք, որ ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովից առաջ, դրա նախօրյակին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Երևան ժամանելուն պես Պուտինը նաև փաստացի կարճատև զրույց ունեցավ Հայաստանի վարչապետի հետ՝ օդանավակայանից Երևանի կենտրոն ճանապարհին, իր մեքենայի մեջ, որով Նիկոլ Փաշինյանն ու Պուտինն ուղեվորվեցին Վեհաժողով: Երևանում նրանք արդեն պաշտոնական հանդիպում ունեցան արդեն Վեհաժողովից հետո: Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ երկաթուղու վերաբերյալ ազդակներ ստացած լինելու մասին, թերևս արտահայտում է այդ «շղթայի» բովանդակությունը, որի մաս է դառնում նաև Խովաևի այցը Բաքու:

Չի բացառվում նաև, որ շղթայի օղակ էր Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան՝ մինչ ՀԱՊԿ Վեհաժողովը, որտեղ նա հանդիպել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի հետ: Իսկ այդ հանգամանքը նշանակում է, որ փոխարտգործնախարարը մեկնել է բավականին հստակ և հատուկ օրակարգային ուղերձով: Կշարունակվի՞ այդ շղթան, թե՞ այն կընդհատվի այսօր Բաքվում Խովաև-Ալիև հանդիպմանը, երբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կհրաժարվի իր նախնական համաձայնություններից, ինչպես ի դեպ եղել էր դեռևս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական առաջարկի մասով: Խոսքը հայտնի առաջարկի մասին է, որ ըստ վարչապետ Փաշինյանի հենց սկզբից արժանացել է Երևանի հավանությանը, որը նախատեսում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, ամրագրումով, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերը թողնում են անորոշ ապագայի: «Նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նորից ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով երկաթուղու վերաբերյալ ստացված ազդակի մասին: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ «դա մի ծրագիր է, որ համոզված է, որ բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն»: Հայաստանի վարչապետի այդ ակնարկն ըստ ամենայնի ուղղված է միջնորդական հավակնություն կամ դեր ունեցող մյուս կողմերին՝ ստացված ազդակներին աջակցելու ակնկալիքով: Կասկած չկա, որ այդ տրամադրվածության պարագայում, Ալիևի համար նաև բավականին բարդ կլինի «կտրել» շղթան: Ամբողջ հարցն այն է, թե այլ դերակատարներ ունե՞ն Ռուսաստանի ջանքով կառուցվող շղթան շարունակելու, թե՞ հենց «կտրելու» ցանկություն ու շահագրգռություն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիմակայության լայնաճակատ ռեժիմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում