Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի վրա

Եվրամիությունն ակտիվորեն աշխատում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով: Այդ մասին, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանին հարվածենք այնպես, որ դա ցավ պատճառի, որպեսզի է՛լ ավելի թուլացնենք Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու նրա կարողությունները, և ես այսօր կարող եմ հայտարարել, որ մենք ամբողջ թափով աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, մանրամասներ չի հայտնել, թե ինչ սահմանափակումներ կարող է պարունակել ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը: Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով Մեծ յոթնյակի և այլ գործընկերների հետ միասին ԵՄ-ն կկարողանա հաստատել ռուսական նավթի գնի առավելագույն շեմը: Եվրամիության երկրների մեծ մասը համաձայն Է ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն շեմ սահմանել, սակայն որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, դեմ են դրան՝ նշելով, որ հարկավոր է ռուսական նավթի գնի ավելի ցածր շեմ սահմանել:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները Ժնևում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անհանգստություն են հայտնել մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների սահմանած միակողմանի պատժամիջոցների սոցիալական և տնտեսական հետևանքների առնչությամբ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ նոյեմբերի 23-ին հրապարակված փաստաթղթում ասված Է, որ այդ սահմանափակումների համար գործող, այսպես կոչված, «հումանիտար» բացառությունները, որոնք թույլատրում են պատժամիջոցների ենթարկված երկրներին պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները, անարդունավետ են, ինչը դժվարացնում Է խոցելի բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում