Monday, 05 12 2022
12:00
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան

Արցախում գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց․ ՄԻՊ մտահոգությունը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։ Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։ Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։

Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։ Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։

Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։ Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։ Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։ Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում