Տնտեսական աճը այն հիմնական ցուցանիշն է, որը ցուցադրում է երկրի զարգացման ներուժը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը:
Ըստ տնտեսագետի` 14,8 տոկոս տնտեսական աճը բարձր ցուցանիշ է. «Իրատեսական է, որ այս տնտեսական ցուցանիշը կա: Տնտեսական աճը իրատեսական այն հնարավորությունն է , որը կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել: Աճի համար գործ ունենք արտաքին աղբյուրների հետ: Կարծես արտաքին շուկան մտել է ՀՀ. Սա ընդլայնում է սպառման շուկան և մեծացնում պետության հնարավորությունը»: