Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Վաչագան Ղազարյանի մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. պաշտպանական թիմ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել նոյեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրության վերաբերյալ, որ hսկող դատախազը քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ։

«Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդեց ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության օպերատիվ համագործակցության արդյունքում պատրաստված մի ռեպորտաժ, որը ոչ թե տեղեկատվական նյութ էր, այլ «սարսափ» ժանրի ներկայացում՝ անչափահաս երեխայի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիք, երեխայի փախուստ արտասահման և այլն։

Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքի, դրա մանրամասների և իրողության մասին բոլորը, հատկապես՝ իրավապահ մարմինները, քաջատեղյակ են, քանի որ դեպքը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2017 թվականին, ավելորդ ենք համարում կրկին նշելը, որ ներկայացված մեղադրանքը, հրապարակումն ու ռեպորտաժն իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հանրության համար միայն հայտնում ենք, որ ենթադրյալ «տուժող» Ս.Ա.-ն քննարկման առարկա հանդիսացող գումարը ընկերությանն է վերադարձրել ոչ թե այն ժամանակ, երբ նրա անչափահաս երեխային «սպառնացել» են, այլ միայն այն ժամանակ, երբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար յուրացնելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ընդ որում, «տուժողը» այդ գումարը վերադարձրել է բացառապես ընկերությանը, որի վերաբերյալ տրվել է ստացական, որում հստակ նշված է եղել, որ գումարը տրվում է որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Բացի դրանից, եթե հանրությունը ցանկանում է օբյեկտիվ տեղեկություն ստանալ դեպքի մասին և «տուժողի» իրական մտադրությունների մասին, ապա առաջարկում ենք ծանոթանալ թիվ ԵԴ/51028/02/21 քաղաքացիական գործի նյութերին։

Միևնույն ժամանակ դատախազությանն առաջարկում ենք հրապարակել յուրացման գործով այն տվյալները, որոնցով հերքվում են շորթման մասին պնդումներն ու հաստատվում են հանցագործությամբ պատճառված վնասի ինքնակամ վերականգնման փաստը։ Դատախազությանն առաջարկում ենք հայտնել նաև, թե ինչու է դեռևս 2021 թվականին հաստատել այս նույն դեպքով կայացված քրեական գործով վարույթն արդարացնող հիմքով կարճելու մասին որոշման օրինականությունը։

Ամեն դեպքում այս պրոցեսին ներգրավված մյուս անձանց հորդորում ենք գործիք չդառնալ այլ մարդկանց ձեռքում, քանի որ գործիքները սովորություն ունեն դեն շպրտվելու օգտագործվելուց հետո։

Անընդունելի ենք համարում նաև այս գործով ՀՀ 3-րդ նախագահի անվան անհարկի շահարկումը և դատախազությանը հիշնեցնում ենք, որ Վաչագան Ղազարյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ օրենսդրությունը «նախագահի անվտանգության պետ» հաստիք կամ հասկացություն չի նախատեսում»,- ասված է պաշտպանական խմբի հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում